15/02/2021 11:25
Խորը գիտակցումը չկա, որ Սյունիքի անվտանգությամբ ապահովում ենք ողջ Հայաստանի անվտանգությունը և հակառակը. Աբրահամյան
Այս 30 տարվա ընթացքում մենք մեր մեջ իրար չկարողացանք համոզել, որ Արցախի սահմանին կանգնած զինվորականն ապահովում է Հայաստանի անվտանգությունը, ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ ավելացնելով՝ միայն առաջին հայացքից է թվում, որ դա ցանկացած գիտակից մարդու համար պարզ մոտեցում է։
«Սա զուտ արցախցի-հայաստանցի հարաբերությունների տրամաբանության խնդիր չէ, նույնն այսօր Սյունիքի դեպքում է։
Խորը գիտակցումը չկա առ այն, որ Սյունիքի անվտանգությամբ ապահովում ենք ողջ Հայաստանի անվտանգությունը և հակառակը, Սյունիքի անվտանգությունը կասկածի տակ դնելով, խոցելի ենք դարձնում Հայաստանի անվտանգությունը», - գրել է նա։
Աբրահամյանն ընդգծել է, որ եթե այս ու մի քանի այլ պարզ ճշմարտություն բոլորիս գիտակցության մեջ չդրոշմենք, ապա այս տարածաշրջանում ապրելու շանս չենք ունենա։