15/02/2021 10:41
Իրանում հետաքրքվել են Հայաստանում ներդրումներ իրականացնելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններով
ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանն ընդունել է ԻԻՀ Հյուսիսային Խորասան նահանգի առևտրի պալատի նախագահ Սայիդ Փուր Աբադիին և նահանգի մի շարք գործարարների։ Իրանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հյուրերը հետաքրքվել են Հայաստանում ներդրումներ իրականացնելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորություններով։
Դեսպան Թումանյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի գործարար միջավայրի վիճակը և տնտեսության առանձնահատկությունները։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին կազմակերպել Հյուսիային Խորասան նահանգի առևտրի պալատի և գործարար շրջանակների ներկայացուցիչների այցը Հայաստան: