15/02/2021 12:06
Արտահերթ պատվաստվելուց հետո Պերուի ԱԳ նախարարը հրաժարական է տվել
Պերուի Արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Աստեթ Ռոդրիգեսը հրաժարական է տվել կիրակի օրը՝ կորոնավիրուսի դեմ արտահերթ պատվաստվելուց հետո:
«Այսօր երեկոյան (փետրվարի 14-ին) պաշտոնանկության մասին հայտարարություն եմ ստացել Արտաքին գործերի նախարար Էլիզաբեթ Ասեթից, որը ընդունել եմ», - Twitter-ում գրել է Պերուի նախագահ Ֆրանսիսկո Սագաստին:
Նախագահը բացատրել է, որ պաշտոնանկությունը պայմանավորված է նրանով, որ նախարարը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութ, որը նախատեսված էր հետազոտական խմբի համար: