15/02/2021 18:02
Վահե Դավթյանի «Ճոճանակը»-ը՝ Ռաֆայել Երանոսյանի կատարմամբ (Տեսանյութեր)
Դերասան Ռաֆայել Երանոսյանը Սուրբ Վալենտինի տոնին՝ փետրվարի 14-ին, հանրությանն է ներկայացել երգչի կարգավիճակում: Դերասանը տեսահոլովակ է ներկայացրել, որտեղ կատարում է 90-ականների երգիչ Վահե Դավթյանի առաջին երգը՝ «Ճոճանակ»-ը:
Երգի հեղինակը Վահե Դավթյանն է:
Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսի 3-ին 44 տարեկան հաակում երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է 90-ականների ճանաչված երգիչ, երաժիշտ Վահե Դավթյանը: Նրա մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ էր հայտնաբերվել 2018 թվականի աշնանը: