15/02/2021 13:19
Երեխաների շրջանում Covid-19-ի դեմ պատվաստումներն իրականացվում են սկսած 16 տարեկան և ավելի բարձր տարիքային խմբում. ԱՆ
Երեխաների շրջանում Covid-19-ի դեմ պատվաստումներն իրականացվում են սկսած 16 տարեկան և ավելի բարձր տարիքային խմբում, Aysor.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Երեխաները ռիսկի խմբում ներառված չեն», - տեղեկացրին նախարարությունից՝ պատասխանելով հարցին, թե երեխաներին կորոնավիրուսի դեմ ո՞ր տարիքից սկսած են պատվաստում։
Նշենք, որ նախարարությունից տեղեկացրել են նաև, որ COVID-19-ի դեմ առաջին պատվաստումից երկրորդ պատվաստման միջև ընկած ժամանակահատվածը տարբեր պատվաստանյութերի դեպքում տարբեր է, օրինակ՝ «Sputnik-V»՝ 21 օր, «AstraZeneca»՝ 28 օր։
Բացի այդ, ԱՆ -ից հայտնել են նաև, որ ներկայում, եթե ՀՀ քաղաքացին պատրաստվում է մեկնել որևէ երկիր, որը Covid-19-ի դեմ պարտադիր պատվաստում է պահանջում, Հայաստանում չի կարող դիմել որևէ տեղ և պատվաստվել։
ԱՆ տեղեկատվության համաձայն՝COVID-19-ի դեմ «Sputnik-V» և «AstraZeneca» ընկերության պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացը բանակցային փուլում է։