15/02/2021 10:54
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 88 դեպք, մահացել է 7 մարդ
Հայաստանում փետրվարի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 169 255 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 88-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 161 105 (+90) մարդ, այս պահին բուժվում է 4211 (-9):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3938 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3147 (+6), իսկ այլ պատճառներով՝ 792 (+1):
Վերջին մեկ օրում մահացել է 7 մարդ: