15/02/2021 16:42
Պետդումայի հինգ պատգամավոր է հոսպիտալացվել կորոնավիրուսի պատճառով
ՌԴ Ստորին պալատի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ ներկայում Պետդումայի հինգ պատգամավոր հոսպիտալացված է կորոնավիրուսի հետևանքով: Նրա խոսքերը մեջբերում է ТАСС-ը:
«Հինգ պատգամավոր հիվանդանոցում է», - ասել է նա: Միաժամանակ, Վոլոդինը նշել է, որ Պետդումայի հոսպիտալացված անդամների առավելագույն թիվը հասել է մոտ 30-ի:
Ավելի քան 100 պատգամավոր պատվաստվել կամ գտնվում է պատվաստման փուլում: Ընդհանուր առմամբ, հիվանդության կամ պատվաստումից հետո 60%-ի մոտ մշակվել են հակամարմիններ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը գրանցվել է 171 պատգամավորի մոտ: