15/02/2021 11:07
Պետությունը կմեծացնի գյուղական բնակավայրերի՝ տեղական քարով սալարկման համար համաֆինանսավորման չափը. Սուրեն Պապիկյան
Պետությունը կմեծացնի գյուղական բնակավայրերի՝ տեղական քարով սալարկման համար համաֆինանսավորման չափը, այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Նախորդ տարի մի շարք գյուղական բնակավայրերի ճանապարհներ բարեկարգվեցին տեղական քարով սալարկմամբ, ինչը նախադեպային էր սուբվենցիոն ծրագրերի համար:
Հաշվի առնելով, որ ճանապարհների վերանորոգման այս մեթոդը՝ թե դիմացկունությամբ, թե կոլորիտային միջավայր հաղորդելու առումով հաջողված էր՝ այս տարի փոփոխություն է տեղի ունեցել ներհամայնքային ճանապարհների վերանորոգման՝ սուբվենցիոն հայտերի ներկայացման չափորոշիչներում:
Ըստ այդմ ներհամայնքային ճանապարհների՝ տեղական հումքով(քարով) սալիկապատումը համայնքների կողմից խրախուսելու նպատակով պետությունը կմեծացնի իր բաժին ֆինանսավորման չափը 2021թ. սուբվենցիոն ծրագրերում», - նշել է Պապիկյանը։