16/02/2021 18:20
ԱԴԾ-ն բացահայտել է Ղրիմում և Թաթարստանում ԻՊ-ի համար դրամահավաքները կազմակերպող անձանց
Ռուսաստանի քաղաքացիները, որոնք միջոցներ էին հավաքում «Իսլամական պետություն» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական կազմակերպության ֆինանսավորման համար, ձերբակալվել են Ղրիմում և Թաթարստանում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) հասարակայնության հետ կապերի կենտրոնին:
Ըստ ԱԴԾ-ի՝ 2015-ից 2019 թվականներին բարեգործական օգնության անվան տակ ռուսներն ինտերնետում միջոցներ են հավաքել զինյալների կարիքների համար:
Խուզարկությունների ընթացքում ձերբակալվածներից առգրավվել են կապի սարքավորումներ, համակարգչային սարքավորումներ և տեղեկատվության մագնիսական կրիչներ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ քրեական գործ է հարուցվել ահաբեկչական գործողություններին աջակցելու դեպքի առթիվ:
Փետրվարի 15-ին ԱԴԾ-ն հայտարարել է Նովոսիբիրսկում և Տոմսկում ահաբեկիչներ ձերբակալելու մասին: