15/02/2021 22:37
Երբ ես փորձեցի արձագանքել Ալիևին, Ալիևն ու այս կապիտուլյանտը միացան և սկսեցին իմ դեմ պայքարել. Սերժ Սարգսյան
Բերեք գեթ մեկ օրինակ, որ որևէ հակամարտող երկրի նախագահ կամ ղեկավար կառուցողական անվանի մյուս կողմի ղեկավարին: Կարելի է նրան գրագետ, քաղաքակիրթ անվանել, բայց ի՞նչ կառուցողական, ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Եթե Ալիևի քայլերը կապիտուլյանտը համարում է կառուցողական, ապա նա պետք է բացատրի, որ քայլերը՝ ռազմական գործողություններ սկսե՞լը , թե՞ ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ են եղել , թե գաղտնի խոստումներ են տվել իրար, և Ալիևն այդ խոստումները չի կատարել: Մյուս կողմից էլ Ալիևն ասում է, որ հայկական կողմն իր տված խոստումները չի կատարել: Ալիևը բազմիցս ստորացրեց, ինչ ասես ասաց, որևէ պատասխան չհետևեց, իսկ մինչ պատերազմը, երբ ես փորձեցի ինչ-որ կերպ արձագանքել Ալիևին, Ալիևն ու այս կապիտուլյանտը միացան և սկսեցին իմ դեմ պայքարել», - նշել է Սարգսյանը: