16/02/2021 15:23
Կոնգոյում նավաբեկության ժամանակ 60 մարդ է մահացել
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևմուտքում գետերից մեկում խորտակվել է ուղևորներով նավ: Առնվազն 60 մարդ նավաբեկության զոհ է դարձել: Այս մասին երեքշաբթի հայտնել է Sinhuna-ն՝ հղում անելով Կոնգոյի հումանիտար գործողությունների և ազգային համերաշխության նախարար Սթիվ Մբիկայի Մաբուլուկիին:
Նրա խոսքով՝ 700 ուղևորով նավը խորտակվել է Մայ Նդոմբեից Հասարակածային նահանգ տանող ճանապարհին: Մոտ 300 մարդ փրկվել է, հայտնաբերվել է 60 մահացածի մարմին, մնացածի ճակատագիրն առայժմ անհայտ է:
Խորտակման պատճառը նավի գերբեռնվածությունն էր և գիշերային ժամին նավիգացիան: