16/02/2021 18:33
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարների եռակողմ հանդիպումը տեղի կունենա Բաքվում՝ փետրվարի 19-ին
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարները փետրվարի 19-ին Բաքվում եռակողմ հանդիպում կանցկացնեն:
«Փետրվարի 19-ին Բաքվում տեղի կունենա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳՆ ղեկավարների 9-րդ եռակողմ հանդիպումը», - հայտնել են Ադրբեջանի արտգործնախարարությունից:
Արտաքին գործերի նախարարությունից ընդգծել են, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն փետրվարի 18-ին կժամանի Բաքու՝ հանդիպմանը մասնակցելու համար, իսկ Վրաստանի փոխվարչապետն ու ԱԳՆ ղեկավար Դավիթ Զալկալիանին կժամանեն փետրվարի 19-ին:
«Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպումներ կանցկացնի վրացի և թուրք գործընկերների հետ»,- հայտնում են ԱԳՆ-ից: