16/02/2021 15:35
ԱՀԿ մասնագետներն առանձնացրել են COVID-19-ի ծագման չորս վարկած
Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները Չինաստանի Ուհան կատարած իրենց հետազոտական ուղևորության արդյունքներով առնձնացրել են SARS-CoV-2 կորոնավիրուսի ծագման չորս հավանական վարկած: Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Ռուսաստանից ԱՀԿ-ի խմբի փորձագետ, Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Վլադիմիր Դեդկովով:
Գիտնականները կարծում են, որ վիրուսը կարող էր ի հայտ գալ կենդանուց մարդուն միջանկյալ տիրոջ փոխանցվելու միջոցով (այս վարկածը համարվում է ամենահավանականը), այն կենդանուց մարդուն է փոխանցվել ուղիղ ձևով (հավանաբար), վիրուսը կարող էր փոխանցվել սառեցված սննդի միջոցով (քիչ հավանական), լաբորատորիայից արտահոսքի հետևանքով (ծայրաստիճան քիչ հավանական):
Դեդկովի խոսքով՝ SARS-CoV-2 ծագման այլ վարկածներն արդեն բացառվել են:
Նա նաև հավելել է, որ չինական քաղաք կատարած այցից հետո, որպես այդպիսին, «ոչ մի տվյալ չի ստացվել (վիրուսի ծագումը ցույց տվող), բայց այս պահի դրությամբ դեպքերի ժամանակագրությունն ավելի հականալի է»: