16/02/2021 13:53
Վրաստանում գրանցվել է COVID-19 դեպքերի աճ
Վերջին օրվա ընթացքում Վրաստանում բժիշկները կորոնավիրուս են հայտնաբերել 740 մարդու մոտ, երկրում COVID-19 վարակի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 266 462-ի, երեքշաբթի հայտնել է Վրաստանի առողջապահության նախարարությունը:
Նախօրեին հաղորդվել էր 165 նոր հիվանդի մասին:
Կորոնավիրուսային վարակի զոհերի թիվն աճել է՝ կազմելով 3 հազար 377, անցած օրվա ընթացքում մահացել է ևս 14 մարդ:
Ապաքինվածների թիվը 259 հազար 228 մարդ է: