16/02/2021 10:54
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 136 դեպք, մահացել է 3 մարդ
Հայաստանում փետրվարի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 169 391 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 136-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 161 348 (+243) մարդ, այս պահին բուժվում է 4101 (-110):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3941 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3150 (+3), իսկ այլ պատճառներով՝ 792 (+0):
Վերջին մեկ օրում մահացել է 3 մարդ: