Սերժ Սարգսյանը ճշմարտությունն է ասում. իշխանությունն ամեն ինչ արել է, որ պատերազմ լինի. Սեյրան Օհանյան

17/02/2021 14:26

Սերժ Սարգսյանը ճշմարտությունն է ասում. իշխանությունն ամեն ինչ արել է, որ պատերազմ լինի. Սեյրան Օհանյան


Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի հարցազրույցն Aysor.am-ին։

- Պարոն Օհանյան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հայտարարեց, թե Շուշիի պաշտպանությունը թողնվել էր Սեյրան Օհանյանի վրա «ուրիշ բանի համար»։ Ասաց՝ Շուշիի անկումը ուզում էին գցեին Սեյրանի «ջեբը»: Կիսո՞ւմ եք նախագահի այս տեսակետն ու, ընդհանրապես, ի՞նչ կատարվեց Շուշիում։

- Լսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ ևս մեկ անգամ ուզում եմ կարևորել այն բոլոր արժեքները, որ կերտվել են այս 30 տարիների ընթացքում ու բոլոր այն մարդկանց, այն մեծ թիմը, որոնք համախմբված են եղել ՀՀ երեք նախագահների, Արցախի Հանրապետության նախագահների շուրջ։ ՀՀ երրորդ նախագահը կիսում է բոլորի մտահոգությունները, ինքն անցել է այս ամբողջ ճանապարհով ու ունի այդ հնարավորությունները ու նաև պարտավոր է մեր հանրությանը ներկայացնել այնքանով, որքանով որ հնարավոր է։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը խոսեց ոչ միայն մտահոգությունների, այլ նաև՝ մտավախությունների մասին, որոնք արտահայտվում էին և բանակցային գործընթացում ձախողումների, և պետական կառավարման ընթացքում ունեցած թերությունների ու բանակաշինության, ընդհանուր առմամբ, նաև այս վերջին պատերազմի, որոնց մաս է կազմում նաև Շուշիի շուրջ գոյություն ունեցող առեղծվածը։

Ես շնորհակալություն եմ հայտնում ՀՀ երրորդ նախագահին ճշմարտությունը մեր հանրությանը ներկայացնելու համար, մի ճշմարտություն, որը հանրության մեծամասնությունը կիսում է։

Ինչ վերաբերում է Շուշիին, Շուշիում ես եղել եմ 44 օրվա ընթացքում մի քանի անգամ տարբեր հարցերով՝ կամավոր կերպով, բայց մի քանի օրով եղել եմ արդեն նոյեմբերի սկզբներին, ընդ որում, նոյեմբերի սկզբներին՝ Արցախի Հանրապետության նախագահի խնդրանքով։ Այնտեղից ես դուրս եմ եկել նոյեմբերի 6-ի առավոտյան՝ 5։30։ Ես կիսում եմ այն մտահոգությունը, որ ունի երրորդ նախագահը։ Նա տիրապետում է ավելի մեծ ինֆորմացիայի ու, կարծում եմ, նա ճշմարտությունն է ասում, մնացածը, թե ինչ մութ պահեր կան Շուշիի հանձնման հետ կապված, կարծում եմ, երբ որ ստեղծվի քննիչ հանձնաժողովը, ապա ի հայտ կբերի բոլոր խնդիրները՝ Շուշին հանձնվե՞լ է, դավադիր գործողությո՞ւն է եղել, թե՞ մարտական գործողությունների ընթացքում է ամենը եղել։

- Ըստ Սերժ Սարգսյանի՝ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ։ Այս մասով դուք ի՞նչ տեղեկության եք տիրապետում։

- «Իսկանդերի» կիրառման մասին ես, ինչպես բոլորը, լսել եմ լրատվությունից, մնացածի մասին տեղեկություն չունեմ։

- Սերժ Սարգսյանը խոսեց նաև Զինված ուժերի զարգացման պլանից՝ նշելով, թե նախատեսված էր մինչև 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, սակայն նոր իշխանությունը փոխեց պլանը։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է իշխանությունը գնացել այդ քայլին, ինչո՞ւ է փոխվել պլանը, երբ անընդհատ խոսվում է, թե Հայաստանն ԱԹՍ-ների կարիք, միանշանակ, ունի։

- Նախագահը բացարձակ ճշմարտությունն է ասում, ես միայն կարող եմ հավելել, որ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ զինված ուժերի 2016-2020 թվականների պլաններում էլ մենք արագ փոփոխություններ ենք մտցրել և բավականին մեծ քանակությամբ ոչ միայն անօդաչու թռչող սարք, այլ նաև և օդուժի, և հակաօդային պաշտպանության, և ռադիոէլեկտրոնային պայքարին վերաբերող միջոցներ պետք է գնվեին։ Այնուհետև նաև 2018-2024 թվականների նոր պլան էր կազմվել, դա, արդեն, իմ ժամանակ չի եղել։ Քանի որ նախագահն ասում է, նշանակում է՝ ինքը ճշմարտությունն է ասում։

Յուրաքանչյուր այդպիսի պլան՝ Զինված ուժերի զարգացման և Զինված ուժերի սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիր, քննարկվում ու կազմվում է ՀՀ պետական համակարգի շրջանակում՝ միջգերատեսչական հանձնաժողովի համատեղմամբ, որտեղ մասնակցում են պետական կառավարման բոլոր մարմինները, ընդ որում, միջազգային փորձագիտական խմբեր են մասնակցում ու որոշվում է դրանց կարևորությունը։ Հապճեպ փոփոխություններ մտցնել այդ ծրագրերի մեջ, նշանակում է լիարժեք չտիրապետել իրավիճակին։ Նաև՝ մեզ համար հասկանալի է, որ այս իշխանություններն իրենց ամբողջ աշխատանքը դրել էին միայն տեղեկատվության ու հակատեղեկատվության վրա՝ զբաղվելով բացառապես այն ուղղությունների վրա, որոնք կբարձրացնեն իրենց վարկանիշն ու հասարակության մեջ կբարձրացնեն իրենց արժանիքները, իրենք այդպես էին մտածում, այնինչ, զինված ուժերի զարգացումն ու բանակաշինությունն, առաջին հերթին, նպատակ ունի մարտունակության ու նպատակ ունի մարտական կարևոր որակների բարձրացման ուղղությամբ աշխատանքների։

- Պարոն Օհանյան, ի վերջո, մենք կարո՞ղ էինք հաղթել այս պատերազմում։

- Ես, միանշանակ, ասում եմ, որ մենք այս պատերազմը ոչ միայն կարող էինք, այլ՝ պարտավոր էինք հաղթել։ Այս պատերազմում պարտության հիմնական պատճառը կայանում է նրանում, որ, առաջին հերթին, պետական կառավարման համակարգը, կառավարությունը, Ազգային ժողովը, նաև հասարակությունը չեն համախմբվել մեր առջև դրված հիմնական խնդրի՝ մեզ համար հայրենական պատերազմ իրականացնելու ու հաղթանակ տանելու համար։

Երկրորդ պատճառներից մեկը՝ չտիրապետելով ռազմաքաղաքական իրավիճակին՝ անվտանգության խորհրդի ամբողջ կարողությունները չեն ուղղվել նրան, որ լիարժեք գնահատական տրվի ու եզրակացություններ արվի ռազմաքաղաքական իրավիճակից, որից հետո էլ որոշվեր՝ պատերազմը կանգնեցնե՞լ, թե՞ շարունակել, և եթե շարունակել, ապա ի՞նչ վերախմբավորումներ, ինչպիսի՞ փոփոխություններ կատարվեր ընդհանուր օպերատիվ դասավորվածության ու նաև բանակի համակողմանի ապահովման մեջ։

Մյուս պատճառը վերաբերում է զորահավաքային խնդիրների չկատարմանը, այսինքն՝ պատերազմին զուգահեռ բանակը չի զգացել, որ իր թիկունքն ամուր է ու թիկունքից ապահովում են իր բոլոր խնդիրները, հատկապես, սանիտարական կորուստների վերականգնում, նոր կազմավորվող զորամասեր, լրահամալրում և այլն։ Հաջորդ պատճառը կարգապահության ցածր մակարդակն էր՝ սկսած պետական կառավարման մարմիններից, նրանց ղեկավարման կետերից, վերջացրած որոշ ստորաբաժանումներում տիրող իրավիճակով, նաև՝ դատական կամ դատաիրավական համակարգի կողմից չձեռնարկված լիարժեք միջոցառումները։ Այս ամենը բերել է պարտության։

Ես գտնում եմ, որ ամենակարևոր խնդիրներից մեկը հակառակորդի գլխավոր հարվածների ուղղությունը որոշելուց հետո ճիշտ վերախմբավորում, այդ ուղղությամբ ճիշտ, առաջնային ղեկավարման կետ չի ստեղծվել, որպեսզի հակառակորդի կողմից մխրճման գոտում հակառակորդը կանգնեցվի, ջախջախվի, հակահարված հասցվի, նաև՝ պաշտպանական հետագա խնդիրները կարողանան իրականացնել։ Այսինքն՝ ամեն ինչ արել է այս իշխանությունը, որ պատերազմ լինի, ոչ մի բան չի արել, որպեսզի պատշաճ կառավարում լինի, դեռ ավելին, պատերազմի հետ զուգահեռ այն ուղղություններում, որտեղ մենք պարտություն ենք կրել, այդ ուղղությամբ ղեկավարությունը խրախուսվել է։

Գտնում եմ, որ ճիշտ է նաև Սերժ Սարգսյանի այն մտավախությունը, որ այս պարտվողական քաղաքականությունն ու Հայաստանի կողմից պարտվողական քայլերը շարունակական են, որոնք արտահայտվել են Արցախի շրջանների մեծ մասի, նաև ազատագրված տարածքների մեծ մասի հանձնմամբ, ՀՀ սահմաններում տիրող իրավիճակով, երբ սահմանային համայնքի գյուղացին, համայնքապետը դեմ առ դեմ մենակ է հայտնվել հակառակորդի բանակի հետ, այդ ամենն արտահայտվել է նաև ապաշրջափակման մասին ստորագրված փաստաթղթով, որը կարող է ճանապարհ բացել հակառակորդի համար Թուրքիայից Նախիջևան, Նախիջևանից Ադրբեջան։ Մենք տեսնում ենք, որ սա որոշ մարդկանց ուրախություն է բերում կամ երազանքների դաշտ է նետում, թե կլինի տնտեսական առաջընթաց, ապաշրջափակում կլինի, ես միանշանակ ասում եմ՝ այդ ճանապարհների ապաշրջափակումը հետագայում բերելու է Հայաստանի ու Արցախի խորը շրջափակման։

Հեղինակ՝ Անի Վարդանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:51 «ՀՀ ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ազատ ոճում՝ 6-րդը». ՊՆ Այսօր, 21:34 Երևանում ընթացող «Սառը միաձուլման 50-ամյակը» գիտաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Չինաստանի և այլ երկրների գիտնականներ Այսօր, 21:14 Ինչ արդյունքներ են գրանցել Հայաստանի ներկայացուցիչները շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությունում Այսօր, 20:57 Կկատարվի քահանայական ձեռնադրություն Այսօր, 20:42 Դատապարտյալի համար նախատեսված աղցանում հայտնաբերվել է 31 գրամ թմրանյութ Այսօր, 20:29 Ըմպանի բորբոքումն աշնանը. Կոկորդի կրկնվող ցավեր Այսօր, 20:11 Արևմուտքի անխոհեմ գործողություններն անպատասխան չեն մնա․ Պեսկով Այսօր, 19:53 «Թշնամին անպատիժ չմնաց»․ Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է՝ 10 տարի առաջ այս օրը Պաշտպանության բանակը հատուկ օպերացիա իրականացրեց Այսօր, 19:36 Փոքր պետություններն իրավունք չունեն սխալներ գործել անվտանգային և արտաքին քաղաքականության հարցերում․ 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանը զգուշացնում էր Այսօր, 19:20 Թրամփն ու Պուտինը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, իսկ ճաշացանկում կլինի Ուկրաինան․ Բորել Այսօր, 19:10 Արփի Դավոյանը կնշանակվի ՊՎԾ պետ․ Oragir.News Այսօր, 18:55 Սիրելի արցախցիներ, զգույշ եղեք, փորձում են ձեզ համախմբել մի կնոջ շուրջ, որն իշխանության օրակարգերն է սպասարկել ու սպասարկում. Նարինե Գաբրիելյան Այսօր, 18:43 Սարգիս Գալստյանին դատապարտեցին 18 տարվա ազատազրկման Այսօր, 18:31 Իսրայելի վարչապետի և պաշտպանության նախկին նախարարի ինքնաթիռներին կարող են հարկադիր վայրէջք պարտադրել. Սերգեյ Մելքոնյան Այսօր, 18:21 Զելենսկին պատրիարք Կիրիլին, Վալենտինա Մատվիենկոյին, Նիկոլայ Բասկովին, Ֆիլիպ Կիրկորովին զրկել է Ուկրաինայի պետական պարգևներից Այսօր, 18:07 Արտասահմանյան արտադրության ծխախոտի մնացորդն օգնել է գտնել գողին․ ծխել էր կողոպտվող բնակարանում Այսօր, 17:53 1935 թվականից հետո հոկտեմբերի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․2°C-ով, իսկ տեղումները նվազել են 12 մմ-ով Այսօր, 17:39 Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել, 18-ամյա ուղևորները հոսպիտալացվել են Այսօր, 17:23 Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն, միջազգային մրցաշարերի հաղթող Մկրտիչ Ղազարյանը Այսօր, 17:08 Սրբազան պայքարի երկու աջակիցներ արդարացվեցին՝ իրենց մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով Այսօր, 16:58 Իրանական բեռնատարն ընկել է Որոտան գետը, վարորդը մահացել է Այսօր, 16:42 Հովիկ Աղազարյանը մանդատից հրաժարվելու մտադրություն չունի, բայց չի էլ բացառում, որ անձեռնմխելիությունից զրկեն Այսօր, 16:25 «Ոսկե աքաղաղ պլյուս» ապրանքանիշի թռչնամսում հայտնաբերվել են մանրէաբանական անհամապատասխանություններ Այսօր, 16:09 Հայկ Մարությանն ընդունել է առաջարկը. Տիգրան Ավինյանի հետ կբանավիճի Այսօր, 16:06 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչներից խարդախությամբ անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666մլն. դրամի վնաս. 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Այսօր, 15:52 Ազգերի լիգա․ Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Վրաստանի հավաքականի հետ Այսօր, 15:41 Ոսկե հոսքեր. Հայաստանից միլիարդավոր դոլարների ռուսական ոսկի է արտահանվում․ «Հետք» Այսօր, 15:35 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բեռնատար է այրվել Այսօր, 15:32 «Ակնկալում եմ կարգապահություն». Անահիտ Ավանեսյանը հերթական այցն է կատարել «Արտաշատի» բժշկական կենտրոն Այսօր, 15:27 «Մենք պաշտպանում ենք միջազգային իրավունքը». Թրյուդոն հայտարարել է՝ Կանադա գալու դեպքում Նեթանյահուն կձերբակալվի Այսօր, 15:18 Սրբազան պայքարն այս ամենին վերջ է տալու. ծնողներս կանգնած ենք Բագրատ Սրբազանի կողքին. Արա Ռոստոմյան (Տեսանյութ) Այսօր, 15:01 Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած Այսօր, 14:53 Գլխավոր դատախազը Հայաստանում Չինաստանի գործերի հավատարմատարի հետ քննարկել է փոխգործակցությունը զարգացնելու հեռանկարները Այսօր, 14:47 Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են. Պապոյանը՝ Նիդերլանդների Թագավորության դեսպանին Այսօր, 14:38 Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստատեսությանը Այսօր, 14:30 Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական Երևան» միջոցառում է անցկացնելու (Factor.am) Այսօր, 14:24 Արցախի պատանդների ազատ արձակման ուղղությամբ արդյունք չլինելու գլխավոր գործոնը ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացն է. Արտակ Բեգլարյան Այսօր, 14:20 Նոյեմբերի 24-ին կկատարվի քահանայական ձեռնադրություն Այսօր, 14:10 Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով Այսօր, 14:07 Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից Այսօր, 13:54 Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Այսօր, 13:46 ՏԿԵ փոխնախարարը Մոսկվայում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Այսօր, 13:32 Կազմակերպչական անփութությո՞ւն, թե՞ չարամտություն. Visa–ն խոչընդոտում է մամուլի աշխատանքը Այսօր, 13:28 Հայրենի՞ք, հա՞յ, մարդկային կյա՞նք... դուք այդպիսի բաներ չեք լսել, աթոռ, աթոռ, աթոռ ՝ դա է ձերը. Հայկ Մամիջանյանը` ՔՊ-ին Այսօր, 13:23 Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը ձախողել են «Խաղաղության պայմանագիր» կոչված բլեֆը. հիմա սկսել են «ջղային Նիկոլ» օպերացիան. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:04 ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք Այսօր, 12:48 Ալկոհոլը քաղցկեղի առնվազն 7 տեսակի դեպքում հիմնական ռիսկի գործոն է. ՀՀ-ում ոգելից խմիչքներ օգտագործող տղամարդկանց և կանանց տեսակարար կշիռը, համապատասխանաբար, 46 և 22 տոկոս է Այսօր, 12:32 Երևանում «Kia»-ն բախվել է գազատար խողովակներին, ապա պատին Այսօր, 12:24 Նարեկ Զեյնալյանը մանդատը վայր դնելու դիմումը ներկայացրել է ԱԺ նախագահին Այսօր, 12:22 ՔՊ-ականները դպրոցականների են ընդունել, խոսել են հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին Այսօր, 12:16 Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին Այսօր, 12:02 «Վանաձոր» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց համար կազմակերպվել է «Մաթեմատիկայի կարևորությունը մեր կյանքում» թեմայով միջոցառում Այսօր, 11:50 Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատն Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող բանաձևեր է ընդունել Այսօր, 11:37 Միլիոնատեր Ալեքսիս Օհանյանը ցուցադրել է Տիգրան Մեծի պատկերով հազվագյուտ հայկական մետաղադրամ Այսօր, 11:27 Հայաստանում 2025-ի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը վարժական հավաքներ կանցկացվեն Այսօր, 11:19 Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է (Տեսանյութ) Այսօր, 11:02 ՀՀ նախագահը ստորագրել է 2024-ի պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը Այսօր, 10:55 Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանին Այսօր, 10:52 Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը մտահոգիչ է. Գերմանիայի արտգործնախարարը Բաքվում քննադատել է Ադրբեջանին Այսօր, 10:47 Պարեկները հայտնաբերել են մեքենայի անսթափ վարորդին Այսօր, 10:40 Երկու ձերբակալություն՝ մարիխուանա պահելու մեղադրանքով Այսօր, 10:34 Ամերիկյան և բրիտանական հեռահար հրթիռներով ՌԴ-ին հարվածներից հետո Ուկրաինայում հակամարտությունը գլոբալ բնույթ է ձեռք բերել. Պուտին Այսօր, 10:27 2018-2023-ին ՀՀ-ն զգալի առաջընթաց է գրանցել մամուլի ազատության ոլորտում Այսօր, 10:25 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Լիբանանում ահագնացող անվտանգային իրավիճակով․ Փաշինյան Այսօր, 10:24 Դոնի Նախիջևանը լայնորեն ճանաչված է Ռուսաստանում որպես հայկական ներկայության և մշակույթի կարևոր օջախ. ՀՀ-ում ՌԴ դեսպան Այսօր, 10:19 Բայդենը «վրդովեցուցիչ» է անվանել ՄՔԴ-ի կողմից Իսրայելի վարչապետի և ՊՆ նախկին նախարարի ձերբակալման որոշումները Այսօր, 10:11 Երևանում ոստիկանության կապիտանը «Honda» մոտոցիկլով բախվել է «GAZel»-ին, հետո մոտոցիկլը բախվել է կայանված «Nissan»-ին և կողաշրջվել Այսօր, 10:07 Բանակայինների աշխարհի առաջնության 2-րդ օրը ԶՈՒ հավաքականի մարզիկները նվաճել են 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ Այսօր, 10:03 Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը Այսօր, 09:59 Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց հիմնական թիրախը շարունակում է մնալ ՀՀ 3-րդ նախագահը․ Պատգամավոր Այսօր, 09:49 «Մեր չքնաղ հայրենիքը՝ տարբեր եղանակներին»․ ԲՏԱ նախարարը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել Այսօր, 09:39 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում Այսօր, 09:35 Մանկապարտեզներին մատակարարվող սննդի որակը Երևանի քաղաքապետարանն առավել խիստ է հսկում․ Տեսանյութ Այսօր, 09:12 «Ժողովուրդ». ՔՊ-ին նվիրատվություն արած ընկերությունը տուգանվել է նվիրած գումարի չափով Այսօր, 09:08 «Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը Այսօր, 09:06 «Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում Այսօր, 08:56 «Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է Այսօր, 08:54 «Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի ՔԿ ղեկավարի հավանական թեկնածուն Այսօր, 08:53 «Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում 21/11/2024 22:18 Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային սկավառակի հետ կապված խնդիրները 21/11/2024 22:00 ՄԱԿ-ը «ուկրաինական հակամարտության կողմերին» կոչ է անում էսկալացիայի չգնալ 21/11/2024 21:42 Մեզ իրավունք ենք վերապահում ռազմական պատասխան տալ այն երկրներին, որոնք թույլատրել են իրենց զենքը կիրառել Ռուսաստանի դեմ․ Պուտին 21/11/2024 21:28 «Ռուսական նորագույն զինատեսակներին հավասարը չկա, վճռական և հայելային պատասխան կտանք»․ Պուտինի ուղերձը՝ Արևմուտքի տրամադրած հեռահար զինատեսակներով գրոհների կապակցությամբ 21/11/2024 21:07 Իսրայելի ավիահարվածների հետևանքով 22 խաղաղ բնակիչ է զոհվել Լիբանանում 21/11/2024 20:44 Միրզոյանը X-ում գրառմամբ է տեղեկացնում, որ հեռախոսով զրուցել է Իրանի ԱԳ նախարարի հետ 21/11/2024 20:34 Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը 21/11/2024 20:20 Թրամփն իր ստորագրությամբ կիթառներ է վաճառում 21/11/2024 20:00 Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը, աջակցենք մեր բասկետբոլիստներին․ Հրաչյա Ռոստոմյան 21/11/2024 19:40 Դալնեե բնակավայրն անցավ ռուսական կողմի վերահսկողության ներքո 21/11/2024 19:21 Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. Հիվանդությունը մեծ ռիսկեր է պարունակում հատկապես հղիների համար 21/11/2024 19:04 Մարմարաշեն, Այնթապ, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերը, Մասիս քաղաքը 24 ժամ ջուր չեն ունենա 21/11/2024 18:49 «Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը»․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողովում 21/11/2024 18:36 Միրզոյանը գերմանական Բունդեսթագի հանձնաժողովի նախագահի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել 21/11/2024 18:21 Շուկայից հետ են կանչվել Գեղարքունիքում արտադրված կաթնամթերքի խմբաքանակներ 21/11/2024 18:07 Վաղը Ոսկեպարում վարժանք կանցկացնեն. «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» 21/11/2024 17:52 Փաշինյանը Բունդեսթագի պատվիրակության հետ սահմանազատման գործընթացն է քննարկել 21/11/2024 17:39 «Կանաչ մտածողություն», պայքար սողանքների դեմ և աշխատանք` համայնքներում․ Viva-ն և «Իմ Անտառ Հայաստան» կազմակերպությունը դարձյալ անտառ են ստեղծում (Տեսանյութ) 21/11/2024 17:24 ՀՀ պետական պարտքն աճել է 5,5%-ով և անցել 12,5 միլիարդ դոլարից․ կառավարության պարտքն աճել է 6,1%-ով, իսկ ներքին պարտքի տեսակարար կշիռը հասել է ռեկորդային՝ 51,8%-ի

Տվյալ բաժնի վերջին նյութերը