17/02/2021 12:31
Ունենք երկու տարբերակ. կամ Արցախում պաշտոնական լեզուն լինում է ադրբեջաներենը, և հայերենը չի լինում ընդհանրապես, կամ հայերենի հետ նաև լինում է ռուսաց լեզուն. Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նորմալ է վերաբերվում փաստին, որ Արցախում ռուսաց լեզուն կարող է երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ ստանալ։
«Մենք ունենք երկու տարբերակ. կամ Արցախում պաշտոնական լեզուն լինում է ադրբեջաներենը, և հայերենը չի լինում ընդհանրապես, կամ հայերենի հետ նաև լինում է ռուսաց լեզուն, որովհետև ռուսական մեծ կոնտինգենտ կա։ Հիմա ուզում եք էդ կոնտինգենտը խաղաղություն ապահովի, բայց, ասենք, իրենց լեզվով ոչ մի բան չլինի՞։ Դա արդա՞ր է», - ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ ինքնիշխանությունը լեզուներով չի պայմանավորված, նա օրինակ բերեց Շվեյցարիայի Ֆեդերատիվ Հարապետությանը՝ ասելով, թե այնտեղ պաշտոնական մի քանի լեզու կա։
Հիշեցնենք՝ Արցախի խորհրդարանը կքննարկի «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը ենթադրում է, որ ռուսաց լեզուն կդառնա երկրորդ պաշոնական լեզուն: