17/02/2021 19:06
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է գերիների վերադարձի հարցը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում են ՀՀ վարչապետի մամուլի գրասենյակից:
Կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության կետերի իրականացման ընթացքը:
Մասնավորապես, ընդգծվել է ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց շուտափույթ վերադարձի կարևորությունը:
Հայկական կողմը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանը լիարժեք չի կատարում համատեղ հայտարարության տվյալ կետի պահանջները:
Քննարկվել են նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ համագործակցության օրակարգի հարցերը և դաշնակցային փոխգործակցության հետագա զարգացման ուղիները: