17/02/2021 15:04
ՌԴ ԱԴԾ. Ահաբեկչություններ նախապատրաստող իսլամիստ 19 ծայրահեղական է ձերբակալվել
ԱԴԾ-ն ձերբակալել է իսլամիստ 19 ծայրահեղականի Ռուսաստանի չորս մարզերում, որոնք ահաբեկչություններ էին ծրագրում Հյուսիսային Կովկասում: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնին:
Հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվածները պատկանում են միջազգային իսլամիստական «Աթ-Թաքֆիր վալ-Հիջրա» կազմակերպությանը, որը արգելված է Ռուսաստանում:
«Փետրվարին 19 արմատական են բերման ենթարվել Կարաչա-Չերկես հանրապետությունում, Ղրիմի Հանրապետությունում, Կրասնոդարի երկրամասում և Ռոստովի մարզում, որոնք բացի գաղափարախոսությունը խթանելուց և նոր համախոհներ հավաքագրելուց, նախատեսում էին դիվերսիաներ և ահաբեկչական գործողություններ կատարել Հյուսիսային Կովկասում», - ասված է հայտարարության մեջ: