17/02/2021 13:19
Պենտագոնը հայտարարել է Ռուսաստանից ՆԱՏՕ-ի սպառնալիքի մասին
Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը վտանգ է ներկայացնում ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների համար: Նրա խոսքերը մեջբերում է ТАСС-ը:
Այդ ռազմական գերատեսչության պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ ներկայացուցիչները մտադիր են քննարկել Ռուսաստանի թեման այս շաբաթ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների առաջիկա տեսաժողովում, որին կմասնակցի Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:
Ամերիկացի զինվորականի կարծիքով՝ Ռուսաստանը «սպառնալիք» է Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար և «իր նպատակներին հասնելու համար ռազմական ուժ է կիրառում»: