17/02/2021 18:05
Ռուսաստանի ԱԳՆ-ում հայտարարել են ԱՄՆ զսպման քաղաքականությանն անցնելու հավանականության մասին
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Մոսկվան կարող է անցնել ԱՄՆ ակտիվ զսպման քաղաքականությանը, եթե ամերիկյան կողմը չհրաժարվի Ռուսաստանի վրա իր ճնշումներից:
«Եթե ԱՄՆ քաղաքականությունը մնա նույնը, եթե այն պահպանի այդ ճնշումը որպես հիմնական տարր, դա նշանակում է, որ մեր կողմը հետապնդելու է ԱՄՆ-ի ակտիվ զսպման քաղաքականություն բոլոր ուղղություններով», - ասել է Ռյաբկովը:
Նա նաև նշել է, որ այս քաղաքականությունը կարող է ներառել պատժամիջոցներին և Ռուսաստանում ներքին գործընթացների վրա ազդելու ամերիկյան փորձերին հակազդեցություն:
Բացի այդ, այս դեպքում Ռուսաստանը համաշխարհային հանրությանը կհասցնի այն միտքին, որ «բազմաբևեռ աշխարհն աբստրակցիա չէ, որ կա այլընտրանք ամերիկյան դիկտատին, այն է՝ միջազգային հանրությունում առողջ ուժերի համախմբման քաղաքականությունն ընդդեմ ամերիկյան արտաքին քաղաքականության և տեղեկատվական ագրեսիայի»: