17/02/2021 18:14
ԱՄՆ-ում ծայրահեղ ցրտի զոհ է դարձել ավելի քան 20 մարդ
ԱՄՆ-ում առնվազն 21 մարդ է մահացել սաստիկ ցրտահարությունների հետևանով, որոնք տարածվել են որոշ նահանգներում, այդ թվում՝ Տեխասում, Լուիզիանայում և Կենտուկիում: Այս շրջաններում նույնպես բնակելի ենթակառուցվածքը ծայրահեղ ծանր վիճակում է:
Այսպիսով, երեքշաբթի՝ փետրվարի 16-ի երեկոյան, մի քանի միլիոն տնային տնտեսություններ զրկվել են էլեկտրականությունից:
Արձանագրվել է կործանարար ձմեռային տորնադոների առաջացում: Որոշ շրջաններում ցուրտ եղանակի պատճառով կորոնավիրուսի դեմ պատվաստումների գործընթացն ընդհատվել է:
Նախագահ Ջո Բայդենը ձմեռային ծայրահեղ եղանակի վերաբերյալ հանդիպում է անցկացրել տուժած բնակավայրերի նահանգապետերի հետ: Սպիտակ տան վարչակազմը կօգտագործի առկա բոլոր ռեսուրսները՝ օգնելու մարդկանց դիմակայել «այս պատմական ցիկլոնին»: