Սերժ Սարգսյանը ճշմարտությունն է ասում. իշխանությունն ամեն ինչ արել է, որ պատերազմ լինի. Սեյրան Օհանյան

17/02/2021 14:26

Սերժ Սարգսյանը ճշմարտությունն է ասում. իշխանությունն ամեն ինչ արել է, որ պատերազմ լինի. Սեյրան Օհանյան


Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի հարցազրույցն Aysor.am-ին։

- Պարոն Օհանյան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում հայտարարեց, թե Շուշիի պաշտպանությունը թողնվել էր Սեյրան Օհանյանի վրա «ուրիշ բանի համար»։ Ասաց՝ Շուշիի անկումը ուզում էին գցեին Սեյրանի «ջեբը»: Կիսո՞ւմ եք նախագահի այս տեսակետն ու, ընդհանրապես, ի՞նչ կատարվեց Շուշիում։

- Լսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը՝ ևս մեկ անգամ ուզում եմ կարևորել այն բոլոր արժեքները, որ կերտվել են այս 30 տարիների ընթացքում ու բոլոր այն մարդկանց, այն մեծ թիմը, որոնք համախմբված են եղել ՀՀ երեք նախագահների, Արցախի Հանրապետության նախագահների շուրջ։ ՀՀ երրորդ նախագահը կիսում է բոլորի մտահոգությունները, ինքն անցել է այս ամբողջ ճանապարհով ու ունի այդ հնարավորությունները ու նաև պարտավոր է մեր հանրությանը ներկայացնել այնքանով, որքանով որ հնարավոր է։ Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանը խոսեց ոչ միայն մտահոգությունների, այլ նաև՝ մտավախությունների մասին, որոնք արտահայտվում էին և բանակցային գործընթացում ձախողումների, և պետական կառավարման ընթացքում ունեցած թերությունների ու բանակաշինության, ընդհանուր առմամբ, նաև այս վերջին պատերազմի, որոնց մաս է կազմում նաև Շուշիի շուրջ գոյություն ունեցող առեղծվածը։

Ես շնորհակալություն եմ հայտնում ՀՀ երրորդ նախագահին ճշմարտությունը մեր հանրությանը ներկայացնելու համար, մի ճշմարտություն, որը հանրության մեծամասնությունը կիսում է։

Ինչ վերաբերում է Շուշիին, Շուշիում ես եղել եմ 44 օրվա ընթացքում մի քանի անգամ տարբեր հարցերով՝ կամավոր կերպով, բայց մի քանի օրով եղել եմ արդեն նոյեմբերի սկզբներին, ընդ որում, նոյեմբերի սկզբներին՝ Արցախի Հանրապետության նախագահի խնդրանքով։ Այնտեղից ես դուրս եմ եկել նոյեմբերի 6-ի առավոտյան՝ 5։30։ Ես կիսում եմ այն մտահոգությունը, որ ունի երրորդ նախագահը։ Նա տիրապետում է ավելի մեծ ինֆորմացիայի ու, կարծում եմ, նա ճշմարտությունն է ասում, մնացածը, թե ինչ մութ պահեր կան Շուշիի հանձնման հետ կապված, կարծում եմ, երբ որ ստեղծվի քննիչ հանձնաժողովը, ապա ի հայտ կբերի բոլոր խնդիրները՝ Շուշին հանձնվե՞լ է, դավադիր գործողությո՞ւն է եղել, թե՞ մարտական գործողությունների ընթացքում է ամենը եղել։

- Ըստ Սերժ Սարգսյանի՝ «Իսկանդերը» կիրառվել է, կիրառվել է պատերազմի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ` Շուշիի ուղղությամբ։ Այս մասով դուք ի՞նչ տեղեկության եք տիրապետում։

- «Իսկանդերի» կիրառման մասին ես, ինչպես բոլորը, լսել եմ լրատվությունից, մնացածի մասին տեղեկություն չունեմ։

- Սերժ Սարգսյանը խոսեց նաև Զինված ուժերի զարգացման պլանից՝ նշելով, թե նախատեսված էր մինչև 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք, սակայն նոր իշխանությունը փոխեց պլանը։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ է իշխանությունը գնացել այդ քայլին, ինչո՞ւ է փոխվել պլանը, երբ անընդհատ խոսվում է, թե Հայաստանն ԱԹՍ-ների կարիք, միանշանակ, ունի։

- Նախագահը բացարձակ ճշմարտությունն է ասում, ես միայն կարող եմ հավելել, որ ապրիլյան պատերազմից հետո ՀՀ զինված ուժերի 2016-2020 թվականների պլաններում էլ մենք արագ փոփոխություններ ենք մտցրել և բավականին մեծ քանակությամբ ոչ միայն անօդաչու թռչող սարք, այլ նաև և օդուժի, և հակաօդային պաշտպանության, և ռադիոէլեկտրոնային պայքարին վերաբերող միջոցներ պետք է գնվեին։ Այնուհետև նաև 2018-2024 թվականների նոր պլան էր կազմվել, դա, արդեն, իմ ժամանակ չի եղել։ Քանի որ նախագահն ասում է, նշանակում է՝ ինքը ճշմարտությունն է ասում։

Յուրաքանչյուր այդպիսի պլան՝ Զինված ուժերի զարգացման և Զինված ուժերի սպառազինության ու ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագիր, քննարկվում ու կազմվում է ՀՀ պետական համակարգի շրջանակում՝ միջգերատեսչական հանձնաժողովի համատեղմամբ, որտեղ մասնակցում են պետական կառավարման բոլոր մարմինները, ընդ որում, միջազգային փորձագիտական խմբեր են մասնակցում ու որոշվում է դրանց կարևորությունը։ Հապճեպ փոփոխություններ մտցնել այդ ծրագրերի մեջ, նշանակում է լիարժեք չտիրապետել իրավիճակին։ Նաև՝ մեզ համար հասկանալի է, որ այս իշխանություններն իրենց ամբողջ աշխատանքը դրել էին միայն տեղեկատվության ու հակատեղեկատվության վրա՝ զբաղվելով բացառապես այն ուղղությունների վրա, որոնք կբարձրացնեն իրենց վարկանիշն ու հասարակության մեջ կբարձրացնեն իրենց արժանիքները, իրենք այդպես էին մտածում, այնինչ, զինված ուժերի զարգացումն ու բանակաշինությունն, առաջին հերթին, նպատակ ունի մարտունակության ու նպատակ ունի մարտական կարևոր որակների բարձրացման ուղղությամբ աշխատանքների։

- Պարոն Օհանյան, ի վերջո, մենք կարո՞ղ էինք հաղթել այս պատերազմում։

- Ես, միանշանակ, ասում եմ, որ մենք այս պատերազմը ոչ միայն կարող էինք, այլ՝ պարտավոր էինք հաղթել։ Այս պատերազմում պարտության հիմնական պատճառը կայանում է նրանում, որ, առաջին հերթին, պետական կառավարման համակարգը, կառավարությունը, Ազգային ժողովը, նաև հասարակությունը չեն համախմբվել մեր առջև դրված հիմնական խնդրի՝ մեզ համար հայրենական պատերազմ իրականացնելու ու հաղթանակ տանելու համար։

Երկրորդ պատճառներից մեկը՝ չտիրապետելով ռազմաքաղաքական իրավիճակին՝ անվտանգության խորհրդի ամբողջ կարողությունները չեն ուղղվել նրան, որ լիարժեք գնահատական տրվի ու եզրակացություններ արվի ռազմաքաղաքական իրավիճակից, որից հետո էլ որոշվեր՝ պատերազմը կանգնեցնե՞լ, թե՞ շարունակել, և եթե շարունակել, ապա ի՞նչ վերախմբավորումներ, ինչպիսի՞ փոփոխություններ կատարվեր ընդհանուր օպերատիվ դասավորվածության ու նաև բանակի համակողմանի ապահովման մեջ։

Մյուս պատճառը վերաբերում է զորահավաքային խնդիրների չկատարմանը, այսինքն՝ պատերազմին զուգահեռ բանակը չի զգացել, որ իր թիկունքն ամուր է ու թիկունքից ապահովում են իր բոլոր խնդիրները, հատկապես, սանիտարական կորուստների վերականգնում, նոր կազմավորվող զորամասեր, լրահամալրում և այլն։ Հաջորդ պատճառը կարգապահության ցածր մակարդակն էր՝ սկսած պետական կառավարման մարմիններից, նրանց ղեկավարման կետերից, վերջացրած որոշ ստորաբաժանումներում տիրող իրավիճակով, նաև՝ դատական կամ դատաիրավական համակարգի կողմից չձեռնարկված լիարժեք միջոցառումները։ Այս ամենը բերել է պարտության։

Ես գտնում եմ, որ ամենակարևոր խնդիրներից մեկը հակառակորդի գլխավոր հարվածների ուղղությունը որոշելուց հետո ճիշտ վերախմբավորում, այդ ուղղությամբ ճիշտ, առաջնային ղեկավարման կետ չի ստեղծվել, որպեսզի հակառակորդի կողմից մխրճման գոտում հակառակորդը կանգնեցվի, ջախջախվի, հակահարված հասցվի, նաև՝ պաշտպանական հետագա խնդիրները կարողանան իրականացնել։ Այսինքն՝ ամեն ինչ արել է այս իշխանությունը, որ պատերազմ լինի, ոչ մի բան չի արել, որպեսզի պատշաճ կառավարում լինի, դեռ ավելին, պատերազմի հետ զուգահեռ այն ուղղություններում, որտեղ մենք պարտություն ենք կրել, այդ ուղղությամբ ղեկավարությունը խրախուսվել է։

Գտնում եմ, որ ճիշտ է նաև Սերժ Սարգսյանի այն մտավախությունը, որ այս պարտվողական քաղաքականությունն ու Հայաստանի կողմից պարտվողական քայլերը շարունակական են, որոնք արտահայտվել են Արցախի շրջանների մեծ մասի, նաև ազատագրված տարածքների մեծ մասի հանձնմամբ, ՀՀ սահմաններում տիրող իրավիճակով, երբ սահմանային համայնքի գյուղացին, համայնքապետը դեմ առ դեմ մենակ է հայտնվել հակառակորդի բանակի հետ, այդ ամենն արտահայտվել է նաև ապաշրջափակման մասին ստորագրված փաստաթղթով, որը կարող է ճանապարհ բացել հակառակորդի համար Թուրքիայից Նախիջևան, Նախիջևանից Ադրբեջան։ Մենք տեսնում ենք, որ սա որոշ մարդկանց ուրախություն է բերում կամ երազանքների դաշտ է նետում, թե կլինի տնտեսական առաջընթաց, ապաշրջափակում կլինի, ես միանշանակ ասում եմ՝ այդ ճանապարհների ապաշրջափակումը հետագայում բերելու է Հայաստանի ու Արցախի խորը շրջափակման։

Հեղինակ՝ Անի Վարդանյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:10 Մալաթիայի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրանյութեր, ներարկիչներ, էլեկտրոնային կշեռքներ Այսօր, 16:56 «Չենք խոչընդոտում դպրոցներում պարգևավճարների տրամադրմանը»․ ԿԳՄՍՆ Այսօր, 16:41 Արդյունաբերության, արտահանման և ներմուծման ցուցանիշները անկում են ապրել Այսօր, 16:26 «Կոչ ենք անում դատապարտել ՀՀ իշխանությունների գործողությունները»․ Ռուսաստանը դիմել է ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը՝ Անդրանիկ Միհրանյանի մուտքը Հայաստան արգելելու կապակցությամբ Այսօր, 16:18 Կոբախիձեն բանտով է սպառնացել Զուրաբիշվիլիին, եթե վերջինս հրաժարվի լքել նախագահական նստավայրը Այսօր, 16:07 Հենրի Ավագյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստների հնգյակում Այսօր, 15:52 Ազատազրկված անձանց հարազատներին խնդրում ենք հանձնուքները հնարավորինս շուտ փոխանցել. ՔԿԾ Այսօր, 15:33 Վլադիմիր Սանոսյանը՝ Հայաստանի 2024թ․ լավագույն ֆուտզալիստ Այսօր, 15:16 Անհետ կորածների հարազատները փակել էին Բաղրամյան պողոտան, Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպում էին պահանջում Այսօր, 15:05 Դատախազությունն իր երկու բացառիկ լիազորությունների շրջանակում 2023-2024 թվականներին պետությանն է վերադարձրել 30 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող գույք և ֆինանսական միջոցներ. Աննա Վարդապետյան Այսօր, 14:54 Հայաստանը ներկայացվել է իտալական La Repubblica պարբերականում Այսօր, 14:45 Ռուբեն Նազարեթյանը՝ Ֆուտզալի Հայաստանի 2024 թ․ լավագույն մարզիչ Այսօր, 14:43 Անազատության մեջ գտնվող ծնողները երեխաների համար պատրաստել էին ամանորյա անակնկալ՝ «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումը Այսօր, 14:37 Պայթած մեքենայում վիրահատված կնոջ են թաքցրել․ մանրամասներ Այսօր, 14:23 Ստեփանակերտում ամիսներ առաջ մահացած Վերա Աղասյանի մարմինը վերցնելու համար Բաքուն հայկական կողմին ժամանակ է տվել Այսօր, 14:11 Գառնիի սկզբնամասում տուն է այրվել, հայտնաբերվել է մոխրացած դի Այսօր, 14:06 Սրբուհի Գալյանն ու ՌԴ դեսպանն անդրադարձեն են երկու երկրներում պատիժը կրող քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը Այսօր, 14:01 Բլոգեր 222 lava-ն տուգանվել է 109 մլն դրամով․ իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն․ ՊԵԿ Այսօր, 13:59 Վրեժ Մխիթարյանը նշանակվել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Այսօր, 13:52 ՀՀ-ն կունենա Զբաղվածության ռազմավարական ծրագիր՝ 2025-2031 թթ. համար Այսօր, 13:45 Սիգի ապօրինի որսի կանխարգելման ընթացքում առգրավվել են 32 լողամիջոց, 695 կգ ձուկ. ԲԸՏՄ Այսօր, 13:36 Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանումը կարգելվի 6 ամիս ժամկետով Այսօր, 13:34 9 միլիոն 338 հազար դրամ կադաստրային արժեքով հողամասը, որը գտնվում է Աղավնաձորում, ամրացվեց Պետգույքի կառավարման կոմիտեին Այսօր, 13:26 Խնդրում եմ պարզեք՝ վարչապետի տիկինը կամ, իր ասելով՝ զուգընկերը, մինչև 2018թ.-ը միայնակ մայրության թոշակ ստացե՞լ է, թե՞ ոչ. Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:10 Արտահերթ ընտրություն, հերթական ընտրություն․ մեզ դրանք բացարձակ հետաքրքիր չեն. Սրբազան Այսօր, 13:05 Յուրաքանչյուր հեռարձակող ինքն է որոշում, թե երբ ու ինչ հերթականությամբ հեռարձակի ուղերձները. Հ1-ի պարզաբանումը՝ Կաթողիկոսի ամանորյա ուղերձի վերաբերյալ Այսօր, 13:00 Ամանորին մարզերում և Երևանում ձյուն չի գա Այսօր, 12:52 Հայաստանում ներդված գործիքը կարճ ժամանակահատվածում ապահովել է ապօրինի ձեռք բերված գույքերի վերադարձը դեպի ՀՀ. Գալյան (Տեսանյութ) Այսօր, 12:37 Դդմաշենի գազալցակայանում ավտոմեքենա է պայթել Այսօր, 12:27 ԱԺ նախագահի մայրը հայհոյում և թքում է, քաղաքապետի հայրը՝ տգեղ խոսում, պատկերացրեք՝ իրենց ընտանիքներում ինչ խոսակցություններ են լինում. Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:20 Եղիշե Մելիքյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ Այսօր, 12:11 Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստ Այսօր, 12:10 Այն ժամանակ, երբ կհայտարարենք հրապարակներ դուրս գալու մասին, ուրեմն ամեն ինչ վերջացած պետք է լինի. Սրբազան () Այսօր, 12:02 2024-ն աճի ու զարգացման տարի էր. նախկինում գերարագ աճից հետո վերադառնում ենք տնտեսական աճի նորմալ մակարդակին. ԿԲ նախագահ Այսօր, 11:58 2025-ին, ըստ աստվածաշնչյան պատումի, լրանում է 7 տարվա երաշտի շրջանը, և սկսելու է առատության ու լիության շրջանը. Սրբազանն ամփոփեց տարին (Տեսանյութ) Այսօր, 11:48 Մայրը ոստիկանությանը հայտնել է, որ 17-ամյա Դ․ Ս․-ն իր 13-ամյա դստեր հետ սեռական հարաբերություն է ունեցել Այսօր, 11:31 Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին Այսօր, 11:25 Եվրոպան պետք է պատժվի բոլոր հասանելի միջոցներով. Մեդվեդև Այսօր, 11:14 Գլխավոր դատախազության վարչական շենքում կգործի ԵՊՀ կառուցվածքային ստորաբաժանումը՝ Իրավաբանական լաբորատորիան Այսօր, 11:12 LIVE. Բագրատ Սրբազանի տարեվերջյան ասուլիսը Այսօր, 11:04 Ռուսաստանի մի շարք օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Այսօր, 10:55 Խեղկատակին լուրջ չեն վերաբերվում, հակառակ դեպքում այնպես կպատժեին, որ կերազեինք Սիրիա լինել. Դանիելյան Այսօր, 10:48 ՊՆ-ն մրցույթ է հայտարարում Այսօր, 10:47 Այսօր կեսօրից հետո սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, Երևանում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև Այսօր, 10:42 Իշխանությունը վախենում է Ամանորին Հ1-ի եթերում հնչեն Արցախ, Արցախի Հանրապետություն արտահայտությունները. Գեղամ Մանուկյան Այսօր, 10:29 «Բաքվի բանտում է սկզբունքների, քաղաքական դիրքորոշման և գաղափարական նվիրվածության պատճառով». այսօր Դավիթ Իշխանյանի ծննդյան օրն է Այսօր, 10:21 Օրենքի խախտմամբ օտարված հողամասը վերադարձվել է պետությանը. շուրջ 730 միլիոն դրամ արժողությամբ հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը Այսօր, 10:14 Եթե մեր երկրում էթիկական հավասարակշռություններ չլինեն, դա էական արտաքին և ներքին ռիսկեր է գեներացնելու․ Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:56 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Այսօր, 09:24 Ես պատահականություն կհամարեի, եթե լսած չլինեի՝ ինչպես էր Ավինյանը լրատվամիջոցներին «աղբանոց» անվանում, իրեն քննադատողներին համեմատում ճանճերի հետ․ Մարությանը՝ քաղաքապետի հոր ձևակերպումների մասին Այսօր, 09:05 Դժվար էլ որեւէ բան օգնի․ Աննա Հակոբյան Այսօր, 09:02 «Հրապարակ». Սյունիքի մարզպետի և Կապանի քաղաքապետի լարված հարաբերությունները նյարդայնացնում են նաև մարզպետարանի աշխատողներին Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ճանճերին ու պաշտոնյաներին սատկացնում են նույն գործիքով՝ թերթով Այսօր, 08:59 «Հրապարակ». Ինչու է Աննա Հակոբյանը հետաձգել ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպումը Այսօր, 08:57 «Ժողովուրդ». Փաշինյանը շարունակում է քինախնդրորեն պայքարել ընդդեմ Հայոց եկեղեցու Այսօր, 08:53 «Հրապարակ». ՔՊ-ում շունչները պահած սպասում են, թե ում «դատաստանն» է տեսնելու Փաշինյանը Այսօր, 08:51 «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանի հաստատած կարգը խոչընդոտում է լրագրողների աշխատանքը Այսօր, 08:49 «Հրապարակ». Ինչո՞ւմ է մեղադրվում Ջրային կոմիտեի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ Վահագն Գևորգյանը 26/12/2024 22:14 ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը 26/12/2024 21:40 Հայաստանի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառող կոնվենցիա է ստորագրվել 26/12/2024 21:08 Հայրս բավական տգեղ պատասխաններ է հնչեցրել, ներողություն եմ խնդրում. Տիգրան Ավինյան 26/12/2024 20:42 Մայր Աթոռը ճիշտ է որոշել, որ նպատակահարմար չի գտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձի հեռարձակումը Հանրային հեռուստաընկերությամբ. Թաթոյան 26/12/2024 20:24 Առցանց խաղերի հետ կապված խանգարումը ներառվել է որպես նոր ախտորոշում հիվանդությունների նոր միջազգային դասակարգման 11-րդ վերանայման մեջ 26/12/2024 19:57 Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է ավարտական փուլում գտնվող ծրագրերի շինարարական հրապարակներ 26/12/2024 19:33 ««Կարմիր գծերը» 500 հազար պետք է սարքեն, որ ամեն համբալ գեղի «Opel»-ով չկանգնի»․ Տիգրան Ավինյանի հայր 26/12/2024 19:26 Անահիտ Մանասյանը Գյումրիում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ. քննարկել մարզում ՄԻՊ տարբեր ոլորտներում առկա խնդիրները 26/12/2024 19:06 Հայկական պատվիրակության՝ ԵԱՏՄ հաջորդ նիստին տեսակապի միջոցով մասնակցության մասին որոշումը քննարկման ենթակա չէ. Փաշինյան 26/12/2024 18:57 ՄԻՊ ռազմավարությունից բխող 2023-2025թթ. գործողությունների ծրագիրը քննարկվել է համակարգող խորհրդի նիստում 26/12/2024 18:49 Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել 26/12/2024 18:28 Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ 26/12/2024 18:17 Գյումրիում կեղծ օղիներ պատրաստելու և իրացնելու դեպքեր են բացահայտվել 26/12/2024 17:46 Դուք ոչ միայն սափրվել եք, այլ նաև մի փոքր վատառողջ եք. Լարված զրույց՝ Փաշինյանի և Լուկաշենկոյի միջև 26/12/2024 17:42 130 000 դրամի աջակցություն՝ սահմանամերձ Ջաղացաձոր համայնքում 24 ամենախոցելի տնային տնտեսություններին. ԿԽՄԿ 26/12/2024 17:34 Ֆիքսված ինտերնետ, հեռուստաալիքներ, բջջային կապ, հավելվածներ՝ «RED»փաթեթում 26/12/2024 17:04 Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտային հարկի վերադարձի դեպքում 26/12/2024 16:54 Սրբուհի Գալյանը կարևորել է ՀՀ արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումներին ուղղված ԱՄՆ-ի հետևողական աջակցությունը 26/12/2024 16:46 Տոնական օրերին մի՛ չարաշահեք աղը. Առողջապահության նախարարություն 26/12/2024 16:35 Մայր Աթոռը նպատակահարմար չի նկատում Հանրայինի եթերով Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձի հեռարձակումը. հայտարարություն 26/12/2024 16:32 Ապապետական վիճակ՝ Երևանի սրտում. Փաշինյանի նախկին օգնական 26/12/2024 16:17 Եթե խոսում ենք «արկածախնդրությունից», հասկանանք՝ ե՞րբ սկսվեց այն, ո՞ւմ օրոք, ԼՂԻՄ-ից դուրս յոթ, վեց կամ հինգ շրջանների համար թափված արյունը ո՞ւմ ձեռքերին է. ՔՊ-ական պատգամավոր 26/12/2024 16:01 Մտնում ենք ամենակարևոր և վճռորոշ փուլերից մեկը. Անդրեասյանը մասնակցել է ԿԶՆԱԿ-ի տարեկան համաժողովին 26/12/2024 15:55 Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ Երևանում և մարզերում 26/12/2024 15:51 Ստեփան Խաչատրյանը կազատվի քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից 26/12/2024 15:36 Ֆրանսիան մի քանի անգամ դիմել է ՌԴ-ին՝ առանց Կիևի մասնակցության երկխոսություն հաստատելու առաջարկով. Լավրով 26/12/2024 15:27 Նիկոլ Փաշինյանը միացել է ԵԱՏՄ նիստին տեսակապով և ներկայացրել ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները 26/12/2024 15:21 Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի ենթադրյալ գնդակոծման մասին լուրերն անվանել են «շահարկում» 26/12/2024 15:09 Թուրքիան պաշտոնապես վիճարկում է «Ադրբեջանի հաղթանակի մենաշնորհը» 44-օրյայում. «Գեղարդ» հիմնադրամ 26/12/2024 15:01 Նիկոլը, Իլհամը, Հիտլերը, «Մեծ սուտը» և Ադրբեջանի հերթական հրամանը. Արթուր Խաչատրյան 26/12/2024 14:53 Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով Շիրակում է 26/12/2024 14:33 Հիսուսի արձանի լուսանկարը՝ ռուսական լրատվամիջոցների լավագույնների շարքում (Տեսանյութ) 26/12/2024 14:29 Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը 26/12/2024 14:21 Այսօր Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է 26/12/2024 14:05 Նարեկ Մկրտչյանն այցելել է Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն 26/12/2024 14:00 Նիկոլ Փաշինյանը հեռավար նախագահելու է ԵԱՏՄ նիստը. Խոսնակ 26/12/2024 13:38 Պետությունը փրկելու համար անհրաժեշտ է ազատվել «ամբոխամիտ ու ամբոխավար» տարրերից․ Անանյան 26/12/2024 13:29 Ավարտեցի ամանորյա ուղերձս․ Սիմոնյանը կրկնօրինակում է Փաշինյանին 26/12/2024 13:26 Փաշինյանը ԵԱՏՄ նիստին կմասնակցի տեսակապի միջոցով 26/12/2024 13:22 Տարին ավարտում ենք բացառիկ լավ լուրով. Սիմիդյան 26/12/2024 13:14 Ո՞րն է զիջումների սահմանը, ո՞ր պահին Փաշինյանը կասի՝ լավ սրանից հետո ես էլ չեմ կարող, սա իմ կարմիր գիծն է. Մամիջանյան (Տեսանյութ) 26/12/2024 13:04 Տեր-Պետրոսյանի պահանջը Փաշինյանը չի կատարելու, նա այսօր «գրանդիոզ» արկածախնդրության պատանդ է. Սուրենյանց

Տվյալ բաժնի վերջին նյութերը