17/02/2021 19:00
Վուդի Ալենի որդեգրած դուստրը մանրամասն պատմել է նրա ոտնձգությունների մասին
Ռեժիսոր Վուդի Ալենի և դերասանուհի Միա Ֆերոուի որդեգրած դուստրը՝ Դիլանը, մանրամասն պատմել է այն ոտնձգությունների մասին, որոնց ինքը ենթարկվել է մանկության տարիներին:
Ավելի վաղ 35-ամյա կինն արդեն հայտարարել էր, որ յոթ տարեկանում Ալենը նրան տարել է ձեղնահարկ, որտեղ, իբր, սեռական ոտնձգություն է կատարել: HBO-ի նոր վավերագրական ֆիլմը՝ «Ալենն ընդդեմ Ֆարոուի», ներկայացնում է արխիվային կադրեր 1992 թ.-ից, երբ մի աղջիկ խոսում է մորը պատմում է ապրումների մասին: Փոքրիկ Դիլանը հայտարարել է, որ Ալենը խնդրել է իրեն չշարժվել:
«Ես չէի ուզում, որ նա անի դա, մայրիկ: Ինձ դուր չեկավ», - The Sun-ը մեջբերում է Դիլանի խոսերը:
Աղջիկը նաև ասել է, որ նա դիպչել է իր մարմնի ինտիմ մասերին: Երբ Միան հարցրել, թե ինչպես է Ալենը դիպչել իրեն, Դիլանը ցույց է տվել սեռական օրգանի հատվածը:
Վուդի Ալենը 85 տարեկան է, նա կրկնակի օսկարակիր է: Միա Ֆարոուի հետ ռեժիսորը բաժանվել է 1992 թ.-ին՝ Դիլանին դաժան վերաբերմունքի վերաբերյալ կասկածներից հետո և դերասանուհու 22-ամյա որդեգրված դստեր՝ Սունի Պրեվինի, հետ սիրավեպի մասին լուրերից հետո: