17/02/2021 13:05
Իսպանիայում ցույցերում տուժածների թիվը հասել է 30-ի
Մոտ 30 մարդ է վիրավորվել է, նրանցից ութը հոսպիտալացվել է Իսպանիայի քաղաքներում բողոքի ցուցերի և ոստիկանության հետ բախումների հետևանով, հայտնում է շտապօգնության ծառայությունը:
Երեքշաբթի երեկոյան Իսպանիայի մի շարք քաղաքներում ցույցեր են անցկացվել ի պաշտպանություն ռեփեր Պաբլո Ասելի, որը ձերբակալվել էր այդ առավոտ: Կատալոնիայի մի շարք քաղաքներում արմատականները տեադրել և այրել են տարաներ, մոպեդներ, տարբեր առարկաներ նետել ոստիկանների ուղղությամբ: Իրավապահները մահակներ ու ռետինե փամփուշտներ են օգտագործել: Վալենսիայում նույնպես բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ: Ավելի վաղ հաղորդվել էր 17 տուժածի մասին:
Վնասվածքների մեծ մասը գնահատվում է որպես թեթև, մեկ մարդ գտնվում է միջին ծանրության վիճակում: Տուժածների թվում կան իրավապահներ: