17/02/2021 14:20
Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի արձանագրվել
Փետրվարի 16-ին Արցախում կատարվել է 48 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։
ԱՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 2837 քաղաքացու հետազոտություն, որից 495-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2379 դեպք: Կատարվել է 20 285 թեստավորում: