17/02/2021 16:54
Իրանում հայտարարել են «Սպուտնիկ V»-ի համատեղ արտադրության պլանների մասին
Իրանն ակնկալում է երկու ամսից էլ պակաս ժամանակահատվածում Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V» կորոնավիրուսի պատվաստանյութերի համատեղ արտադրություն սկսել: Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սիմա Սադաթ Լարին:
«Օրակարգում է համատեղ արտադրությունը՝ համաձայն Առողջապահության նախարարության և Ռուսաստանի հետ Իրանի դեղերի և սննդի վերահսկման կազմակերպության խորհրդատվությունների: Շուտով կհայտարարվեն Իրանում «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության մանրամասները», - մեջբերում է РИА Новости-ն:
Իրանը հույս է հայտնել, որ «Սպուտնիկ V»-ի արտադրությունը կսկսվի երկու ամսից էլ պակաս ժամանակահատվածում: