17/02/2021 10:52
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 206 դեպք, մահացել է 6 մարդ
Հայաստանում փետրվարի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 169 597 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 206-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 161 476 (+128) մարդ, այս պահին բուժվում է 4173 (+72):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3948 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3155 (+5), իսկ այլ պատճառներով՝ 793 (+1):
Վերջին մեկ օրում մահացել է 6 մարդ: