18/02/2021 17:15
Գերմանիան նախատեսում է 1,5 միլիարդ եվրո ներդնել COVAX մեխանիզմի համար
Գերմանիան մտադիր է 1,5 միլիարդ եվրո ներդնել COVAX մեխանիզմի համար 2021 թվականին: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասի նախապատրաստված ելույթում:
Ինչպես նշել է Մաասը՝ ACT Accelerator ծրագրի մեկնարկից ի վեր Գերմանիան արդեն տրամադրել է 600 միլիոն եվրո, ինչը կօգնի կանխել զարգացած երկրներում կորոնավիրուսի բուժման մենաշնորհները և երաշխավորել պատվաստանյութերի տարածումը:
«Մենք կուժեղացնենք այս ջանքերը և լրացուցիչ 1,5 միլիարդ եվրո կներդնենք COVAX-ում 2021 թվականին», - նախարարի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն: