18/02/2021 14:12
Բիլ Գեյթսը չի բացառում, որ պատվաստանյութի երեք չափաբաժին կարող է պաշտպանել COVID-19-ից
Նոր տեսակի կորոնավիրուսային վարակից լիարժեք պաշտպանության համար կարող է պահանջվել պատվաստանյութի երրորդ փուլը, կարծում է է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը: Ըստ նրա՝ երրորդ չափաբաժինը պարունակելու է պատվաստանյութ, որը փոփոխված է վիրուսի մուտացիաները հաշվի առնելով: Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի՝ հունվարի 17-ին, CBS News- ին տված հարցազրույցում:
«Այժմ կա քննարկում, թե արդյոք անհրաժեշտ է մեզ շատ բարձր ընդգրկվածության հասնենք ընթացիկ պատվաստումների գործընթացում, կամ մեզ պետք է ճիշտ նույն երրորդ չափաբաժինը, կամ մեզ անհրաժեշտ է փոփոխված պատվաստանյութ», - ասել է նա:
Գեյթսը չի բացառել, որ բարելավված պատվաստանյութն աշխարհում կհայտնվի այն ժամանակ, երբ կորոնավիրուսի նոր շտամները հասնեն Միացյալ Նահանգներ: