18/02/2021 13:51
Ավստրալիայում Facebook-ի օգտատերերը մնացել են առանց լուրերի
Ավստրալիայում Facebook-ի օգտատերերն այլևս չեն կարող կարդալ և կիսվել այդ սոցիալական ցանցում նորություններով: Արգելափակումն ուժի մեջ է մտել այսօր, հաղորդում է BBC-ն:
Ավստրալիան քննարկում է օրենք, որը սոցիալական ցանցերից պահանջում է վճարել ԶԼՄ-ների բովանդակության օգտագործման համար: Ի պատասխան, Facebook-ը ցույց է տվել, որ կարող է ընդհանրապես հրաժարվել տեղական նորություններից: Ավելին, Ավստրալիայից դուրս, ցանցաբնակներն այլևս չեն կարողանում Facebook-ով դիտել ավստրալիական ԶԼՄ-ները
Ավստրալիայի կառավարությունը կտրուկ քննադատել է Facebook-ի գործողությունները՝ ասելով, որ դրանք ցույց են տալիս «այդ սոցիալական թվային հսկաների շուկայական հսկայական հզորությունը»: