18/02/2021 16:05
Իշխանամետ 9 աշխարհազորային է զոհվել Աֆղանստանում հարձակման ժամանակ
Իշխանամետ առնվազն ինն աշխարհազորային է զոհվել և տասը վիրավորվել՝ «Թալիբան» արմատական շարժման կողմնակիցների հարձակման հետևանքով՝ աֆղանական կենտրոնական Դայկունդի նահանգի անցակետում:
Այս մասին հինգշաբթի հայտարարել է 1TV հեռուստաալիքը՝ հղում անելով աղբյուրներին:
Հաղորվում է, որ հինգշաբթի գիշերը զինյալները հարձակվել են Պատու շրջանում գտնվող անցակետի վրա:
Այլ մանրամասներ չեն ներկայացվում: