18/02/2021 14:33
Ֆինլանդիայում հայտնաբերվել է COVID-19-ի նոր մուտացիա
Գիտնականները Ֆինլանդիայում հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա, որն ունի ինչպես բրիտանական, այնպես էլ հարավաֆրիկյան շտամների հատկություններ: Այդ մասին հինգշաբթի՝ փետրվարի 18-ին, հաղորդել է DW-ն:
Նախկինում անհայտ մուտացիա հայտնաբերվել էին ֆիննական Vita Laboratoriot Oy լաբորատորիայի մասնագետները՝ Հելսինկիի համալսարանի կենսատեխնոլոգիայի ինստիտուտի գիտնականների հետ համատեղ:
Մուտացիան ստացել է Fin-796H անվանումը և նույնացվել է Ֆինլանդիայի հարավում վերցված նմուշներից մեկում:
Նոր շտամն ունի ինչպես բրիտանական, այնպես էլ հարավաֆրիկյան շտամների առանձնահատկություններ, և «այս տարբերակի մուտացիաները ԱՀԿ-ի կողմից առաջարկված ՊՇՌ թեստերից գոնե մեկի համար դժվարացնում են կորոնավիրուսի հայտնաբերումը»:
Միևնույն ժամանակ, ըստ ֆին մասնագետների, խուճապի պատճառ չկա, քանի որ վիրուսի այս տարբերակը հայտնաբերվել է օգտագործվող թեստերի մեծ մասի միջոցով: