18/02/2021 10:51
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 223 դեպք, մահացել է 2 մարդ
Հայաստանում փետրվարի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 169 820 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 223-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 161 577 (+101) մարդ, այս պահին բուժվում է 4293 (+120):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3950 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3156 (+1), իսկ այլ պատճառներով՝ 794 (+1):
Վերջին մեկ օրում մահացել է 2 մարդ: