19/02/2021 22:37
ԱԱԾ շենքում շոու բեմադրելու նպատակով ամենալկտի ձևով գետնին տապալեցին և տեսաձայնագրեցին վստահորդիս՝ Մհեր Ավագյանին. Փաստաբան
Քիչ առաջ Ազգային անվտանգության ծառայության շենքում շոու բեմադրելու նպատակով ամենալկտի ձևով, իմ ներկայությամբ գետնին տապալեցին և տեսաձայնագրեցին վստահորդիս՝ Մհեր Ավագյանին, ով ԱԱԾ շենք էր եկել իմ ուղեկցությամբ։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Միքայել Շխիմյանը։
Նրա խոսքով, Մհեր Ավագյանի որդին 44-օրյա պատերազմի մասնակից է և հիմա էլ շարունակում է իր զինվորական ծառայությունը՝ պաշտպանելով ՀՀ սահմանները Նախիջևանի հատվածում։
Հարուցված քաղաքական գործի շրջանակներում կատարված այլ խախտումների վերաբերյալ կհայտնեմ հաջորդիվ։