19/02/2021 14:55
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է ԱՄՆ-ում անոմալ սառնամանիքների պատճառը
Ամերիկյան մի շարք նահանգներում ջերմաստիճանի կտրուկ անկումը գլոբալ տաքացման հետևանք է, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
«Միջինում ջերմաստիճանը բարձրանում է, շատ արագ է բարձրանում: Այս ամենը (անոմալ եղանակ՝ խմբ.) հիմնականում կլիմայի փոփոխության պատճառ է», - նշել է Գուտերեշը:
Միևնույն ժամանակ, գլխավոր քարտուղարը բացատրել է, որ կտրուկ սառեցումը չի հերքում գլոբալ տաքացումը, քանի որ «բոլոր կտրուկ տատանումները, նույնիսկ եթե որոշ դեպքերում դրանք ուղղված են ջերմաստիճանի իջեցմանը, կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած գլոբալ անհավասարակշռության արդյունք են»:
Այդ պատճառով փոթորիկներ, անոմալ ջերմություն և ցուրտ է առաջանում: