19/02/2021 16:32
ՌԴ ԿԲ-ն չի բացառել 2021 թվականին հիմնական տոկոսադրույքի բարձրացումը
Ռուսաստանի Կենտրոնական բանկը չի բացառում 2021 թվականին հիմնական տոկոսադրույքի աճը: Այս մասին հայտարարել է բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան:
«Ամեն ինչ կախված է տնտեսության իրավիճակից, մենք հետևելու ենք: Սկզբունքորեն, մենք դա չենք բացառում, բայց իրավիճակից կախված է շատ բան: Այստեղ կանխորոշելն անհնար է», - РИА Новости-ին մեջբերում է նրա պատասխանը հարցին, թե հնարավոր է այս տարի հիմնական տոկոսադրույքը բարձրացվի, եթե տնտեսությունն առողջանում է:
Ըստ Նաբիուլինայի՝ Կենտրոնական բանկն ունի դրամավարկային քաղաքականության մշակման չորս սցենար:
«Կա հակաինֆլյացիոն սցենար, երբ գնաճը կնվազի: Եվ այս դեպքում հնարավոր է տոկոսադրույքի իջեցում: Բայց, մեր կարծիքով, ելակետային սցենարը չի ենթադրում նման հակաինֆլյացիոն ռիսկեր», - ավելացրել է նա: