19/02/2021 12:06
Ռուսաստանում հրդեհը երեխայի կյանք է խլել
Կիրովում երեք երեխա է մահացել բնակելի շենքում բռնկված հրդեհի պատճառով, հաղորդում է ՌԴ Կիրովի մարզի դատախազությունը:
«Նախնական տվյալներով՝ միջադեպի հետևանքով մարդիկ են զոհվել, այդ թվում՝ երեք անչափահաս: 13 մարդ տարհանվել է», - հաղորդագրությունը մեջբերում է РИА Новости-ն:
Նշվում է, որ Կիրովի հյուրանոցներից մեկում բացվել է ժամանակավոր տեղակայման կենտրոն:
Կիրովի մարզի դատախազությունը ստուգում է անցկացնում: