19/02/2021 11:22
Սոցցանցի օգտատիրոջը սպառնում է 15 տարվա ազատազրկում Չեխիայի իշխանություններին սպառնալու համար
Չեխիայում ահաբեկչություն կազմակերպելու սպառնալիքի վերաբերյալ գործ է հարուցվել սոցիալական ցանցում կառավարության անդամներին սպանել սպառնացող տղամարդու դեմ, այս մասին հայտնել է ТАСС գործակալությունը՝ հղում անելով հանրապետության իրավապահ մարմինների ներկայացուցիչ Յարոսլավ Իբեգեին:
«2021 թ. փետրվարի 16-ին կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ազգային կենտրոնի դատաբժշկական փորձագետները քրեական գործ են հարուցել մի տղամարդու նկատմամբ, որը 2021 թ. փետրվարի 11-ին և 12-ին հաղորդագրություններ էր տեղադրում ВКонтакте» սոցիալական ցանցում՝ սպառնալով ֆիզիկապես վերացնել Չեխիայի կառավարության անդամներին: Նա իր սպառնալիքներն ուղեկցում էր բռնության տեսարանների լուսանկարներով», - հայտնել են ոստիկանությունից:
Նշվում է, որ չարագործն իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել գործով:
Իբեգեյի խոսքով՝ տղամարդը ազատության մեջ է: Եթե մեղքը հաստատվի, նրան սպառնում է 5-ից 15 տարի ազատազրկում: