19/02/2021 13:33
ԱՄՆ-ում ցրտերի հետևանքով զոհերի թիվն աճել է
Ձյան անոմալ տեղումների և ցրտահարության պատճառով, որը հարվածել է Միացյալ Նահանգների հարավային շրջաններին, մահացել է 34 մարդ: Այս մասին հինգշաբթի հայտնել է SBS հեռուստաալիքը:
Նշվում է, որ վատ եղանակի հետ կապված մահվան դեպքերի մեծ մասը (20) գրանցվել է Տեխաս նահանգում:
Ըստ վերջին տվյալների՝ նշված նահանգի ևս 300 հազար բնակիչ մնում է առանց էլեկտրականության, իսկ ավելի քան 260 հազարը՝ առանց ջրի:
Միևնույն ժամանակ, մարդիկ փորձում են տաքանալ մեքենաների մեջ, ինչը մի դեպքում հանգեցրել է թունավորման: Գազօջախներով կամ բուխարիներով տաքանալու փորձերը հանգեցնում են հրդեհների:
Ըստ կանխատեսումների՝ երկրի հարավում անոմալ ցուրտը կմնա ևս մի քանի օր: