19/02/2021 11:17
Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10 միլիոնը
Բրազիլիայում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է տասը միլիոնը, ասվում է Worldometer վիճակագրական կայքում:
Այսպիսով՝ անցած օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 51 350 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը 10 030 626 է:
Այսպիսով, Բրազիլիան դարձել է աշխարհի երրորդ երկիրը, որում վարակվել է ավելի քան տաս միլիոն մարդ՝ ԱՄՆ-ից (28,5 միլիոն) և Հնդկաստանից հետո (գրեթե 11 միլիոն):
Միևնույն ժամանակ, հանրապետությունում համաճարակի ողջ ընթացքում գրեթե ինը միլիոն մարդ կարողացել է հաղթահարել հիվանդությունը, մինչդեռ դրա բարդություններից մահացել է 243 610 բնակիչ (նրանցից 1432-ը՝ վերջին օրվա ընթացքում):