19/02/2021 17:45
Չեխիայում ընդունվել է համավարակային նոր օրենք
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը և կառավարությունը, ընդդիմադիր կուսակցությունների մեծամասնության հետ միասին, պայմանավորվել են առաջարկվող օրենքի հատուկ ձևակերպման շուրջ, որը փոխարինելու է փետրվարին ավարտվող արտակարգ դրությանը։ Դրա օգտին քվեարկել են բոլոր կուսակցությունների 132 պատգամավորները:
Նոր օրենքը թույլ կտա Առողջապահության նախարարությանը փակել խանութները կամ արգելել ծառայությունները՝ առանց արտակարգ դրություն հայտարարելու: Բացի այդ, հիգիենայի կայանները կկարողանան չեղյալ հայտարարել ժամանցային, հասարակական և մասնավոր միջոցառումները, ինչպես հանրապետության, այնպես էլ՝ մարզային մակարդակով:
Միևնույն ժամանակ, պետությունը պարտավոր կլինի փոխհատուցել ձեռնարկություններին և ֆիզիկական անձանց իրականացրած միջոցների պատճառած իրական վնասը:
Սա չի վերաբերում պաշտպանիչ սարքավորումներ ձեռք բերելու ծախսերին: Տուժողները կկարողանան դիմել Ֆինանսների նախարարություն և ապացուցել, որ իրենց վրա ազդել են սահմանափակումները: Համավարակի հետևանքները մեղմելու համար պետական օգնությունը կհանվի փոխհատուցումից, վեճերը կլուծվեն դատարանի միջոցով:
Միևնույն ժամանակ, արտակարգ միջոցառումների համար անհրաժեշտ կլինի կառավարության համաձայնությունը, դրանք պետք է հիմնավորված լինեն համավարակային իրավիճակի և ռիսկերի տեսանկյունից: Սահմանափակումներ դնելու անհրաժեշտությունը կվերանայվի յուրաքանչյու երկու շաբաթը մեկ, կառավարությունը պետք է նույն ժամանակահատվածում Պատգամավորների պալատին տեղեկացնի դրանց մասին: