19/02/2021 10:49
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 191 դեպք, մահացել է 5 մարդ
Հայաստանում փետրվարի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 170 011 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 191-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 161 790 (+213) մարդ, այս պահին բուժվում է 4266 (-27):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3955 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3158 (+2), իսկ այլ պատճառներով՝ 797 (+3):
Վերջին մեկ օրում մահացել է 5 մարդ: