Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը ձերբակալվել են. ԱԱԾ-ն ներկայացրել է գործի մանրամասները

20/02/2021 13:03

Արա Սաղաթելյանը, Կարեն Բեքարյանը ձերբակալվել են. ԱԱԾ-ն ներկայացրել է գործի մանրամասները


ՀՀ ԱԱԾ-ն հանդես է եկել հայտարարությամբ երեկվա ձերբակալությունների առնչությամբ.

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Ա.Ս-ն, զբաղեցնելով  պետական բարձր պաշտոններ, կարողացել է պաշտոնի բերումով հեղինակություն և ազդեցություն ձեռք բերել հակաիշխանական հայացքներ ունեցող այլ անձանց շրջանում և օգտագործելով իր ազդեցությունը, ունեցած կապերը, նպատակ ունենալով կատարելու մի քանի հանցանքներ` ստեղծել է կազմակերպված կայուն խումբ, որի կազմում ընդգրկել է գործընկերոջը՝ Կ.Բ-ին, վարորդին՝ Մ.Ա-ին, Ա.Ս-ին և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց, որից հետո իրենց առջև դրված նպատակներին հասնելու համար, անհրաժեշտ կազմակերպվածությամբ, խմբի անդամների ջանքերի միավորվմամբ, պլանավորել են կատարել մի քանի հանցանքներ, իսկ իրենց գործողությունները քողարկելու, չբացահայտվելու և հանցանքի կատարումը դյուրին դարձնելու համար, խմբի անդամների ջանքերի համաձայնեցվածությամբ www.facebook.com սոցիալական ցանցում ստեղծել են «Gagik Soghomonyan» /facebook.com/profile.php?id=100026804322355/ կեղծ էջ, ապա նախապես մշակված ծրագրի համաձայն՝ ապահովել են հիշյալ համատեղ մշակված կեղծ էջի հասանելիությունը խմբի անդամների համար՝ պլանավորելով նույնիսկ խմբի որևէ անդամի հնարավոր բացահայտման դեպքում խմբի մյուս անդամների կողմից «Gagik Soghomonyan» /facebook.com/profile.php?id=100026804322355/ կեղծ էջով նույն ժամանակ պարբերաբար հրապարակումներ կատարելու և այդ կերպ խմբի մյուս անդամների այլուրեքությունն ապահովելու հանգամանքը:

Վերջիններս համատեղելով իրենց ջանքերը, կատարելով դերերի բաշխում՝ ձեռնամուխ են եղել հանցավոր նպատակի իրագործմանը, որի համար Ա.Ս-ն, գործընկերոջ՝ Կ.Բ-ի, վարորդի՝ Մ.Ա-ի, Ա.Ս-ի և իր հետ ամուր կապերի մեջ գտնվող ինքնությունը չպարզված այլ անձանց հետ, www.facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները սոցիալական ցանցում մեկնաբանալիս, խախտելով ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հաստատելու մասին» N1586-Ն որոշման 9.1 կետի սահմանափակումները, 2020 թվականի հոկտեմբերի 10-ից կատարել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող, դրանք այլ կերպ արժեզրկող հրապարակումներ, որոնցում առկա են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության  պաշտպանունակությունը և ՀՀ զինված ուժերի մարտունակությունը կասկածի տակ դնող, ՀՀ վարչապետին  և մյուս բարձրաստիճան պաշտոնատար անձանց  ուղղված մեղադրանքներ՝ պետական դավաճանության, պատերազմի ժամանակ կանխամտածված գործողություններ իրականացնելու, հայ զինվորներին գիտակցված զոհելու և այլնի վերաբերյալ մտքեր՝ այդ կերպ էական վնաս պատճառելով պատերազմական իրավիճակում գտնվող անձանց, հասարակության և պետության իրավունքներին ու օրինական շահերին:

Բացի այդ, Ա.Ս-ն, նույն կազմակերպված խմբի կազմում՝ գործընկերոջ՝ Կ.Բ-ի, վարորդի՝ Մ.Ա-ի, Ա.Ս-ի և ինքնությունը չպարզված այլ անձնաց հետ, www.facebook.com սոցիալական ցանցում հանդես գալով «Gagik Soghomonyan» կեղծ անվան տակ, ունենալով հազարավոր հետևորդներ, հրապարակայնորեն, օգտագործելով մտացածին անձի անհատական տվյալներով բացված հիշյալ կեղծ էջը, նույն հրապարակումներում կատարել են հանրային անկարգություններ հրահրելու, անձանց խմբի նկատմամբ քաղաքական հայացքներով պայմանավորված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ և բռնության կոչեր, ինչպես նաև հասարակության մի շերտի ազգային արժանապատվությունը նվաստացնող գնահատականներ և վիրավորանքներ, հանրության արժանապատվությունը նսեմացնող արտահայտություններ, այն է՝ ՀՀ վարչապետի համակիրներին և ընտրություններին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին կողմ քվեարկած ՀՀ քաղաքացիներին անվանելով «հպարտ նախիր», «հայոց նախիր», «խոտ արածողներ», «2,5 տարի ծափ տվող ժեխ», «բոմժեր», «իրենց էշի կամ կենդանու տեղ դրածներ», «գլխի դատարկ տեղը դուխով գրածներ», ինչպես նաև նույն հրապարակումներում կատարել է բազմաթիվ անվանական հասցեագրումներ չունեցող վիրավորանքներ, պետական գործիչներին հեղինակազրկող, վարկաբեկիչ արտահայտություններ և հայհոյախոսության տարբեր դրսևորումներ՝ ուղղված պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և նրանց համակիրներին՝ այդ գործողություններով բացահայտ կերպով հարուցելով ազգային թշնամանք և նվաստացնելով ազգային արժանապատվությունը, մասնավորապես՝ հայ ազգի շրջանում քաղաքական հայացքներով պայմանավորված  սերմանել փոխադարձ ատելություն, անվստահություն և արհամարհանք, սեփական ազգի՝ պատերազմական իրավիճակում հայտնվելու պատասխանատվությունը բարդելով իշխանության ներկայացուցիչների, առանձին անհատների և նրանց համախոհների վրա:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքով Ա.Ս-ն, Կ.Բ-ն, Մ.Ա-ն, Ա.Ս-ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և ձերբակալվել:

Կատարվել են մի շարք քննչական և այլ դատավարական գործողություններ, այդ թվում՝ կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են համակարգիչներ, հեռախոսներ, մոդեմներ և քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ առարկաներ:

Ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ կատարված հանցագործությունների ամբողջական պատկերի բացահայտման, խմբի մյուս անդամների բացահայտման և նրանց ունեցած դերակատարության, դեպքի հետ առնչություն ունեցած այլ անձանց ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

Միաժամանակ, հայտնվում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հետևողական պայքար է տանելու հասարակական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների ու պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, խափանման և դրանց բացահայտման ուղղությամբ՝ հասարակության լայն շերտերին կոչ անելով դրսևորել բացառապես իրավահպատակ վարքագիծ և տուրք չտալ անձնական կամ քաղաքական նեղ մղումներով պայմանավորված, երկրի ներքին անվտանգությունն ապակայունացնող սադրիչ կոչերին և հորդորում է ռազմական դրության պայմաններում համացանցի տարբեր սոցիալական կայքերում դրսևորել հանդուրժողականություն և միմյանց նկատմամբ զսպվածություն:

Միաժամանակ Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ լիարժեք տիրապետում է օպերատիվ իրավիճակին և վճռականորեն չեզոքացնելու է պետականության և սահմանադրական կարգի դեմ ուղղված ցանկացած տեսակի ոտնձգություն»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21/11/2024 22:18 Ի՞նչ բարդությունների են հանգեցնում միջողնային սկավառակի հետ կապված խնդիրները 21/11/2024 22:00 ՄԱԿ-ը «ուկրաինական հակամարտության կողմերին» կոչ է անում էսկալացիայի չգնալ 21/11/2024 21:42 Մեզ իրավունք ենք վերապահում ռազմական պատասխան տալ այն երկրներին, որոնք թույլատրել են իրենց զենքը կիրառել Ռուսաստանի դեմ․ Պուտին 21/11/2024 21:28 «Ռուսական նորագույն զինատեսակներին հավասարը չկա, վճռական և հայելային պատասխան կտանք»․ Պուտինի ուղերձը՝ Արևմուտքի տրամադրած հեռահար զինատեսակներով գրոհների կապակցությամբ 21/11/2024 21:07 Իսրայելի ավիահարվածների հետևանքով 22 խաղաղ բնակիչ է զոհվել Լիբանանում 21/11/2024 20:44 Միրզոյանը X-ում գրառմամբ է տեղեկացնում, որ հեռախոսով զրուցել է Իրանի ԱԳ նախարարի հետ 21/11/2024 20:34 Առգրավել են Հովիկ Աղազարյանի հեռախոսը 21/11/2024 20:20 Թրամփն իր ստորագրությամբ կիթառներ է վաճառում 21/11/2024 20:00 Մեր թիմն ունի երկրպագուների բուռն աջակցության կարիքը, աջակցենք մեր բասկետբոլիստներին․ Հրաչյա Ռոստոմյան 21/11/2024 19:40 Դալնեե բնակավայրն անցավ ռուսական կողմի վերահսկողության ներքո 21/11/2024 19:21 Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ. Հիվանդությունը մեծ ռիսկեր է պարունակում հատկապես հղիների համար 21/11/2024 19:04 Մարմարաշեն, Այնթապ, Ջրահովիտ, Արևաբույր գյուղերը, Մասիս քաղաքը 24 ժամ ջուր չեն ունենա 21/11/2024 18:49 «Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը»․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված միջազգային համաժողովում 21/11/2024 18:36 Միրզոյանը գերմանական Բունդեսթագի հանձնաժողովի նախագահի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել 21/11/2024 18:21 Շուկայից հետ են կանչվել Գեղարքունիքում արտադրված կաթնամթերքի խմբաքանակներ 21/11/2024 18:07 Վաղը Ոսկեպարում վարժանք կանցկացնեն. «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» 21/11/2024 17:52 Փաշինյանը Բունդեսթագի պատվիրակության հետ սահմանազատման գործընթացն է քննարկել 21/11/2024 17:39 «Կանաչ մտածողություն», պայքար սողանքների դեմ և աշխատանք` համայնքներում․ Viva-ն և «Իմ Անտառ Հայաստան» կազմակերպությունը դարձյալ անտառ են ստեղծում (Տեսանյութ) 21/11/2024 17:24 ՀՀ պետական պարտքն աճել է 5,5%-ով և անցել 12,5 միլիարդ դոլարից․ կառավարության պարտքն աճել է 6,1%-ով, իսկ ներքին պարտքի տեսակարար կշիռը հասել է ռեկորդային՝ 51,8%-ի 21/11/2024 17:09 Արման Թաթոյանը Մոսկվայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ 21/11/2024 16:54 ՔՊ-ում որոշել են՝ ում նշանակել Քյարամյանի փոխարեն 21/11/2024 16:40 Հայաստանում հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.7% 21/11/2024 16:34 Ձեզ նշանակված հակամանրէային դեղերը խորհուրդ մի՛ տվեք ուրիշներին․ԱՆ 21/11/2024 16:24 Կոբախիձեն կրկին առաջադրվել է վարչապետի պաշտոնում 21/11/2024 15:58 Գեղարքունիքում ու Կոտայքում կներդրվի աղբահանության ինտեգրված արդյունավետ համակարգ 21/11/2024 15:31 Վթար Սովետական-Էջմիածին հատվածում. վարորդը մահացել է երկաթուղային բախման հետևանքով 21/11/2024 15:26 Փոփոխություններ՝ մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկում 21/11/2024 15:23 ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար արժեքով «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը 21/11/2024 15:20 Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն 300 հազար դրամ ստանալ 21/11/2024 15:16 Հայաստանը պաշտոնապես դարձել է Միջազգային արևային դաշինքի լիիրավ անդամ 21/11/2024 15:12 Մահացել է ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը 21/11/2024 15:08 Բելգիացի քաղաքական գործիչները Բաքվից պահանջել են ազատել հայ գերիներին և դուրս գալ ՀՀ տարածքներից 21/11/2024 14:51 Երկար տարիներ աջակցել ենք Հայաստանի անվտանգության ոլորտում իրականացվող բարեփոխումներին․ Ֆրից 21/11/2024 14:30 Ինձ օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան. Լուսանկարներ 21/11/2024 14:24 Մխիթար Հայրապետյանը կարևորել է ոլորտի որակյալ մասնագետների պատրաստումը. Նախարարն այցելել է Picsart Academy 21/11/2024 14:18 Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել 21/11/2024 14:14 «Փյունիկ» -«Վեստ Արմենիա» հանդիպումը չեղարկվել է. «Վեստ Արմենիա»-ի ֆուտբոլիստները բողոքի ակցիա են անում՝ 3 ամիս աշխատավարձ չեն ստացել 21/11/2024 14:10 «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի դասախոսները և ուսանողներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ 21/11/2024 14:08 Դեսպան Մկրտչյանը Պատրասի համալսարանի գրադարանին է նվիրել հայկական մշակույթին նվիրված գրականություն 21/11/2024 14:06 Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր 21/11/2024 14:03 Tiktok-ում գովազդ էր տեսել, 330.000 դրամ փոխանցել էր վարորդական վկայականի համար ու ստացել SMS` անհայտ խարդախ եմ 21/11/2024 14:00 Ստամբուլում մահացել է գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Պէքճեանը 21/11/2024 13:55 «Եռաբլուր»-ում շարունակվում է «Արցախի կանչը» հուշահամալիրի կառուցման աշխատանքը․ Լուսանկար 21/11/2024 13:44 Բավարար չէ ասել, որ Նիկոլը «մերկ» է. պետք է հիմնավորել, որ նա «տգեղ» է. Աշոտյան 21/11/2024 13:37 «Մեզ բոլորիս հեքիաթ է պետք». «Նոր տարվա կինո»-ն մեծ էկրանին է (Լուսանկարներ, Տեսանյութ) 21/11/2024 13:21 Սրանից հետո մի հատ ժամկետ խախտվեց, գալու է անձնական պատասխանատվության պահը, էդ գյուղի ժողովուրդը կարա՞ ասի, որ վարչապետը սուտ է խոսում՝ կարա․ Փաշինյան (Տեսանյութ) 21/11/2024 13:12 Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ 21/11/2024 13:09 Մի միտք ա ինձ տանջում․ մարդուն հարցնում եմ՝ աշխատո՞ւմ եք, ասում է՝ ոչ, աշխատավարձը ցածր ա. ուրեմն՝ չաշխատելու «աշխատավարձն» ավելի բարձր ա, քան աշխատելո՞ւնը․ Փաշինյան 21/11/2024 12:57 Ապրիլից Արցախից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրից կօգտվեն թիրախային խմբերը 21/11/2024 12:53 Առջևի թաթը կորցրած և ապաքինված ընձառյուծ Արենը Վայոց ձորից անհետացել էր 2022-ին, բայց 2 տարի անց հայտնվել է Տավուշում. WWF Հայաստան 21/11/2024 12:50 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից 21/11/2024 12:28 Փոխնախարարը հույս է հայտնել, որ ԿԽՄԿ-ն կշարունակի ակտիվ ներգրավվածությունը՝ ՀՀ-ում մարդասիրական խնդիրների հասցեագրմանը 21/11/2024 12:22 Ջերմաքարշ գնացքին բախվելու հետևանքով «BMW»-ն բռնկվել է՝ վերածվելով մոխրակույտի. կա 1 զոհ 21/11/2024 12:12 Պետությունը փող է ծախսել, որ քաղաքացին մայթով երեխայի հետ զբոսնի, մենք մեր պապու «ԳԱԶ 66»-ի ռաման բերում, դնում ենք էդտեղ, տարեք ձեր ննջարանում դրեք. Փաշինյանը զգուշացրեց 21/11/2024 12:01 Սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել երիտասարդ և փորձառու. Փաշինյանն աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին 21/11/2024 11:54 Այս ապապետականությունն ամեն անկյունում է. Փաշինյանը դժգոհ է պարեկների անտարբերությունից (Տեսանյութ) 21/11/2024 11:36 «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով 21/11/2024 11:31 Հայաստանը Հնդկաստանի հետ բանակցություններ է վարում ևս 78 միավոր հրետանային համակարգեր գնելու շուրջ. IDRW 21/11/2024 11:26 Պետական միջոցներով վերականգնվում են Սրվեղ վանական համալիրը և Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցին․ Լուսանկարներ 21/11/2024 11:22 Փաշինյանն ազատված պաշտոնյաներին շնորհակալություն հայտնեց, նորանշանակներին հաջողություններ մաղթեց (Տեսանյութ) 21/11/2024 11:14 Նոյեմբերի 25-ից մինչև հունվարի 31-ը Հայաստանում կհայտարարվի ձմեռային զորակոչ 21/11/2024 11:12 Կարող եմ նշել այլ դրվագներ, թե ինչպես են մեր խոշոր ակումբները դարձել խաղալիք ՀՖՖ այս ղեկավարության ձեռքին. Թաթուլ Հակոբյան 21/11/2024 10:58 Ես ու Վահե Ղազարյանը մանկության ընկերներ ենք՝ 37 տարի, այս հանգամանքը որոշ հարցերում մեզ մի քիչ խանգարել է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 21/11/2024 10:53 Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ 21/11/2024 10:49 Կարևոր է խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման կառուցակարգերի կատարելագործումը. ՄԻՊ 21/11/2024 10:45 Հոկտեմբերին 20 հարկ վճարողի մոտ արձանագրվել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի խախտում 21/11/2024 10:43 Մելիքբեկյանի գլխավորությամբ ֆուտբոլը ՀՀ-ում զարգանում է. ՖԻՖԱ-ի և ՀՖՖ-ի նախագահները հանդիպել են 21/11/2024 10:39 Իտալիայի առաջին տիկնոջ հրավերով հյուրընկալվել էինք Կվիրինալի պալատում. Աննա Հակոբյան (Տեսանյութ) 21/11/2024 10:33 Ժամկետային զինծառայության մեջ գտնվող հայ ըմբիշները փայլուն ելույթներ են ունեցել Բանակայինների աշխարհի առաջնությունում․ Լուսանկարներ (Տեսանյութ) 21/11/2024 10:31 Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության կազմակերպումը վկայում է, որ 140 երկրների շարքում Հայաստանն ունի իր կայուն տեղը․ Պապիկյան 21/11/2024 10:21 Երևանում պատուհանով մտել են տուն և գողացել 3 մլն դրամ, 20 հազար դոլար, 8 կտոր ոսկյա զարդ 21/11/2024 10:14 Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ 21/11/2024 10:06 Հեծանվով աշխատանքի գնալը նորաձև է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 21/11/2024 10:00 «Ռոսիա Մոլ»-ի մոտ հայտնաբերվել է Հնդկաստանի քաղաքացու դի 21/11/2024 09:37 Եկեղեցին նշում է երեքամյա Ս. Աստվածածնի տաճարի ընծայման տոնը 21/11/2024 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում ու մարզերում 21/11/2024 09:30 Լարսի և ՀՀ ավտոճանապարհները բաց են 21/11/2024 09:27 Դավիթ Խուդաթյանը՝ ՏԿԵ նախարար 21/11/2024 09:25 «Ժողովուրդ». Ո՞վ է դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու մեքենաների գործով 21/11/2024 09:24 «Հրապարակ». Պաշտոնանկության ալիքը չի շրջանցի նաև մարզպետաց դասին 21/11/2024 09:21 «Փաստ». ՊՆ-ն ինչի՞ց ելնելով է նախապատրաստված և ավելի ուժեղ համարվող ըմբիշներին դուրս թողել ու թիմը կազմել այլ ըմբիշներից 21/11/2024 09:20 «Ժողովուրդ». Ներթիմային գզվռտոցները շարունակվում են 21/11/2024 09:18 «Հրապարակ». Փաշինյանն իշխանությունում կանանց տեսակարար կշիռն ավելացրել է 21/11/2024 09:17 «Փաստ». Փաշինյանի համար կրթության թեման եղած-չեղածի հաշիվ է 21/11/2024 09:15 «Փաստ». Իշխանությունների հարվածների մյուս հիմնասյունը բանակն է 21/11/2024 09:14 «Ժողովուրդ». Ինչպիսի զգացումներով է Զեյնալյանը հեռացել 21/11/2024 09:12 «Հրապարակ». Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու 21/11/2024 09:09 «Ժողովուրդ». Հերթական անտուն ՔՊ-ականը, պատգամավոր դառնալուց անմիջապես հետո, տուն ձեռք բերեց 21/11/2024 09:08 «Հրապարակ». Ո՞րոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը 20/11/2024 22:33 Աչքի անոթաթաղանթի բորբոքում` ուվեիտ․ ախտանշաններ և բուժում 20/11/2024 22:16 Շոլցը մերժել է Ուկրաինային թևավոր հրթիռներ տրամադրել 20/11/2024 21:56 «Խստաբարո կին է երևում»․ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ ՆԳ նորանշանակ նախարարի մասին 20/11/2024 21:36 Դատախազությունը պատրաստվում է բողոքարկել «օրենքով գող», «Պզո» մականվամբ հայտնի Արմեն Ղազարյանի արդարացման վճիռը 20/11/2024 21:14 ՌԴ ՊՆ-ն մանրամասներ է հայտնել Դոնեցկի ուղղությամբ մարտերի մասին 20/11/2024 20:53 Սարուխանյանի արյան մեջ թմրանյութի առկայությունը հաստատվելուց հետո ՔՊ-ն Գյումրիում փոխում է քաղաքապետի թեկնածուին․ Նազելի Բաղդասարյանի ընկերուհուն կառաջադրեն 20/11/2024 20:35 Մանասյանը դիմել է Սահմանադրական դատարան 20/11/2024 20:17 Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ վարել․ Պեսկով 20/11/2024 19:57 Հաղթանակի կամրջի տակ 46-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել 20/11/2024 19:47 Սուրեն Աղաջանյանը նվաճեց ոսկե մեդալ՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն․ ՊՆ 20/11/2024 19:32 Աղիքային ցուպիկ․ Առաջացման պատճառներ, ռիսկի խմբեր

Տվյալ բաժնի վերջին նյութերը