20/02/2021 15:57
Ցանկացած պահ պետք պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը. Վազգեն Մանուկյան (Տեսանյութ)
Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ առաջարկեց առաջիկա գործողությունների «Ա» և «Բ» պլաններ:
Ներկայացնելով «Ա» պլանը՝ նա նշեց, որ պետք է ջարդել Նիկոլ Փաշինյանի հենարանները՝ ժողովրդի որոշակի հատված, ուժային կառույցներ ու որոշ պատգամավորներ:
Մանուկյանն ասաց, որ խոսքը ժողովրդի այն հատվածի մասին է, որը չի գիտակցում, թե պետությունն ինչ ճանապարհով է գնում, ինչ է սպասվում:
Մանուկյանը նաև ընդգծեց, որ ուժային կառույցները՝ Ոստիակնությունը, ԱԱԾ-ն, ծառայելով իշխանությանը, ծառայում են թուրքական, ադրբեջանական ծրագրին։
«Պետք է կոշտ լինենք իրենց հետ, համոզենք, միշտ թողնենք նահանջի ճանապարհ: Պատգամավորների հետ, որոնք Փաշինյանի հենարանն են ԱԺ-ում, պետք է լինել կոշտ, համոզիչ և միշտ թողնել նահանջի ճանապարհ», - ասաց Մանուկյանը։
Վարչապետի միասնական թեկնածուն նաև ընդգծեց, որ ամեն օր պետք է լինեն ցույցեր, գործադուլներ, քաղաքը պետք է պարալիզացվի, շարասյուներով պետք է պտտվել ամբողջ Հայաստանով, մարդկանց ոտքի կանգնեցնել, միասնաբար կոտրել Փաշինյանի հենարանները:
«Ցանկացած պահ պետք պատարստ լինել կայծակնային արագությամբ ապսատամբելով վերցնել իշխանությունը: Գնալու ենք «Ա» ճանապարհով՝ պատարստ լինելով «Բ» ճանապարհին», - ներկայացնելով նաև պլան «Բ»-ն՝ ասաց Վազգեն Մանուկյանը։