20/02/2021 17:40
Ճապոնիայում առաջին անգամ կողմնակի ազդեցություն է գրանցվել Pfizer-ով պատվաստումներից
Ճապոնիայում տեղի բնակչի մոտ առաջին անգամ հնարավոր կողմնակի ազդեցություն է ախտորոշվել ամերիկյան Pfizer կորոնավիրուսային դեղամիջոցով պատվաստվելուց հետո: Այս մասին հաղորդվում է Ճապոնիայի վարչապետի աշխատակազմի Twitter-ի էջում:
Նշվում է, որ Տոյամա պրեֆեկտուրայի հիվանդանոցներից մեկում պատվաստումների ժամանակ մասնակիցներից մեկի մոտ ցան է առաջացել, ինչը կարող է հնարավոր կողմնակի էֆեկտ լինել:
Գրասենյակը նաև հայտարարության մեջ նշել է, որ Ճապոնիայի առողջապահության նախարարությունը շարունակում է տեղեկատվություն հավաքել հնարավոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ և անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:
Պատվաստումը Ճապոնիայում սկսվել է փետրվարի 17-ին, առաջին փուլում դեղամիջոցը կստանան բուժաշխատողները: