20/02/2021 15:22
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին ամենախորը վերքերն է պատճառել. Արփինե Հովհաննիսյան (Տեսանյութ)
Պատերազմի վերքերը հայ ժողովուրդը կբուժի, բայց առանց Նիկոլ Փաշինյանի, Ազատության հրապարակում, անդրադառնալով վարչապետ Փաշինյանի այսօրվա ուղերձին, Aysor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Նիկոլ Փաշինյանը չէ, որ դա պետք է ասի: Ինքը հայ ժողովրդին ամենախորը վերքեր պատճառած, ձախողված ղեկավարն է, որի մեկ օր ավելի պաշտոնավարումը մոտեցնում է Հայաստան պետության կործանումը», - ասաց Հովհաննիսյանը։