20/02/2021 00:03
Ստացվում է, որ Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը մեղադրվում են ադրբեջանցիների նկատմամբ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար. Ասլանյան
Ստացվում է, որ Կարեն Բեքարյանն ու Արա Սաղաթելյանը մեղադրվում են ադրբեջանցիների նկատմամբ ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար, քանի որ նրանց ենթադրյալ գործունեությունն ուղղված է եղել միայն այդ ազգին, իսկ ՀՀ իշխանությունների օտարազգի կամ այլակրոն լինելը դեռևս իրավաբանորեն հաստատված չէ։ Այդ մասին ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
Նա նաև նշել է, որ քննիչների կողմից քրեադատավարական իմաստով բնակարանին հավասարեցված աշխատասենյակները զննության անվան տակ խուզարկելու ապօրինի գործողությունները վկայում են, որ քրեական հետապնդման մարմինները գործում են հանրահավաքից առաջ սրացած անառողջ հոգեվիճակով մեկի ազդեցության ներքո՝ հեռանալով իրավաբանությունից և անտեսելով իրենց մասնագիտական բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջները։