20/02/2021 10:47
Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 223 դեպք, մահացել է 3 մարդ
Հայաստանում փետրվարի20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 170 234 դեպք: Մեկ օրում դեպքերի թիվն ավելացել է 223-ով:
Կորոնավիրուսից ապաքինվել է 161 903 (+113) մարդ, այս պահին բուժվում է 4343 (+107):
Ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 3958 դեպք, որից կորոնավիրուսի հետևանքով՝ 3159 (+1), իսկ այլ պատճառներով՝ 799 (+2):
Վերջին մեկ օրում մահացել է 3 մարդ: