21/02/2021 20:02
Արա Սաղաթելյանի ու Կարեն Բեքարյանի հետ ձերբակալված Մհեր Ավագյանն ազատ արձակվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, ոչ իրավաչափ է ճանաչել օրերս Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ու քաղաքագետ Կարեն Բեքարյանի հետ ԱԱԾ բեման ենթարկված, ապա ձերբակալված Մհեր Ավագյանին ձերբակալելու մասին ԱԱԾ քննիչի որոշումը՝ բավարարելով պաշտպանի բողոքը։
Դատարանը մերժել է Մհեր Ավագյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Հիշեցնենք՝ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել:
Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ էին արձակվել, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Սարգսյանը ձերբակալվել էին, վերջինս կալանավորվել է։
Սաղաթելյանը, Բեքարյանը, Ավագյանն ու Սարգսյանը ձերբակալվել են ՀՀ ՔՕ 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 226.2 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 307.4-րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով: